09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Պարոն Փաշինյան, վերջապես, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և մեր քաղաքացիներին խոստովանեք, որ ստել եք, հորինել եք

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․

«Փաստորեն, ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի։

Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ։

Ախր հիմա ոնց չասես, իյա իրո՞ք։

Երկաթյա, բայց իրականում թավշյա տրամաբանությամբ, փաստաթղթի անունն ու բովանդակությունը հրապարակվում է վարչապետի կողմից, իսկ փաստաթուղթը մնում է գաղտնի։

Պարոն Փաշինյան, վերջապես, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և մեր քաղաքացիներին խոստովանեք, որ ստել եք, հորինել եք, այդպիսի գաղտնի զեկույց գոյություն չունի։

Իսկ եթե, ինչպես դուք եք պնդում, Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգը փաստացի ձախողված է և գտնվում է կաթվածահար վիճակում, ապա դրա համար գոյություն ունի միայն մեկ պատասխանատու անձ և այդ անձը Դուք եք»։

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ