14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ձախողված է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը

Անցումային արդարադատություն, վեթթինգ, «Կուսակցությունների մասին» օրենք, Ընտրական օրենսգիրք, Արցախը բանակցային կողմ դարձնելը, Ստամբույլյան կոնվենցիայի վավերացում…

Հայտարարված և տապալված օրակարգերի շարքը կարելի է շարունակել։

Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։

Խորհրդարանական մեծամասնությունը կանգնած է փլուզման եզրին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարության հրաժարականի։

Սա վկայում է այն մասին, որ 2018թ. ընտրությունները բացառապես հիմնված էին զգացմունքների և հույզերի վրա և զուրկ էին քաղաքական բաղադրիչից։

Իշխանական խորհրդարանական մեծամասնությունը կազմված է ապաքաղաքական խայտաբղետ տարրերից, որոնց միավորում է միայն Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը՝ առանց օրակարգի, խնդիրների լուծման և անելիքների մասին տարրական պատկերացումների։ Գաղափարախոսությունը անհարկի շքեղություն է այս բազմաշերտ և բազմագույն միավորման համար։

Փաստորեն ձախողված է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը, ընդ որում՝ իր ձևավորման առաջին իսկ օրից:

Արթուր Ղազինյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ