09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ականատեսների արձագանքը` բռնաբարության փորձին /վիդեո/

Սանկտ Պետերբուրգում մի խումբ երիտասարդներ որոշել են հետաքրքիր փորձարկում անել: Տեղի այգիներից մուտքի մոտ նրանք մեքենա են կանգնեցրել, որում, իբր տղամարդը փորձում է բռնաբարել մի կնոջ: Փարձարկման հեղինակները ցանկացել են պարզել, թե ականատեսներն ինչպես կարձագանքեն բռնաբարության փորձին: Այդ ամենը նրանք նկարահանել են: Կադրերից երեւում է, որ անցորդներից շատերը պարզապես քմծիծաղ են տալիս, ոմանք էլ բացարձակ […]

Շտապօգնության բժիշկներին ծեծել են` ինքնասպան եղածին վերակենդանացնել չկարողանալու համար /ֆոտո, վիդեո/

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շտապօգնության աշխատակիցներին դաժան ծեծի են ենթարկել: Կանչ է գրանցվել, որ բնակարաններից մեկում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել: Բժիշկները մեկնել են դեպքի վայր, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել, նրանք ոչինչ չեն կարողացել անել: Այս փաստը բարկացրել է մահացածի հարբած ընկերներին, որոնք դաժան ծեծի են ենթարկել շտապօգնության բժիշկներին:  Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, […]

Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով ռուսաստանցիներ են ձերբակալվել

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ Բազյե քաղաքում ձերբակալվել են Ռուսաստանի 5 քաղաքացիներ, որոնք կասկածվում են ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մեջ, հայտնում է Интерфакс-ը: Հայտնի է դարձել, որ բոլոր ձերբակալվածները ազգությամբ չեչեններ են: Նրանց մոտ պայթուցիկներ են հայտնաբերվել: Ձերբակալվածները 24-37 տարեկան են: Ֆրանսիայի ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները:

Գրկեք իրար. այսօր գրկախառնության միջազգային օրն է

Այսօր` հունվարի 21-ին, ողջ աշխարհում նշվում Է Գրկախառնության միջազգային օրը: Այն սկիզբ է առել 1986 թվականին` ԱՄՆ-ում, ապա տարածվել Է ամբողջ աշխարհում: Տոնի ավանդույթի համաձայն՝ այս օրը կարելի է բարեկամաբար գրկել անգամ անծանոթ մարդուն: Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Ըստ յուրատեսակ լեգենդի՝ բարեկամական գրկախառնությամբ մարդիկ միմյանց են փոխանցում իրենց հոգու ջերմությունը:

Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձեր են նկատվում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անթույլատրելի է համարում Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելը, գրում է Газета.Ru-ն: Ռուս լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձեր են նկատվում: “Ընդ որում, նկատվում են ոչ Երեւանից, ոչ Հայաստանից: Դա անթույլատրելի է եւ արժանի չէ հպարտ հայ ազգին, որը երբեք նման տիպի սադրանքների չի հավատա”,- ասել […]

Դոնեցկի օդանավակայանում իրավիճակը ծայրահեղ լարված է /վիդեո/

Ուկրաինական Դոնեցկի օդանավակայանի տարածքում դաժան մարտերը շարունակվում են, ուկրաինական զինուժը նոր զինյալների է ներգրավել, հայտնում է Интерфакс-ը: Ուկրաինական կողմը հայտնել է, որ Դոնեցկի գրոհայինները պայթեցրել են օդանավակայանի թռիչքուղին, նրանց խոսքով` ուկրաինական զինյալների շնորհիվ Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերը լուրջ կորուստներ ունեն: Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտնել են, որ ուկրաինացի ուժայինները մոտ 120 զոհ ունեն:

ԱՄՆ-ի շնորհիվ ռուսական տնտեսությունը քարուքանդ եղավ. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում տեղի ունեցող “ագրեսիայի” մեջ, չնայած Մոսկվան հերքում է այդ փաստը: Բացի այդ, Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի շնորհիվ Ռուսաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, իսկ երկրի տնտնեսությունը քարուքանդ է եղել: “Մենք ցույց ենք տալիս ամերիկյան ուժի եւ քաղաքական ազդեցությունը: Մենք պաշտպանում ենք այն տեսակետը, որ մեծ […]

Հասակակիցների աչքի առաջ աշակերտուհին սպանել է ընկերուհուն

Իրկուտսկի ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա աշակերտուհուն, ով մեղադրվում է 18-ամյա ընկերուհու սպանության մեջ: Ինչպես պարզվել է, երկու աղջիկները վիճել են, եւ իր հասակակիցների աչքի առաջ աշակերտուհին մի քնաի անգամ դանակով հարվածել է ընկերուհուն, ինչի արդյունքում վերջինը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

“Իսլամական հանրապետության” ղեկավարը ծանր վիրավորվել է

Իրաքում տեղի ունեցած ավիահարձակման ժամանակ լրջորեն վիրավորվել է “Իսլամական հանրապետություն” ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բագդադին: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին, հայտնում է РИА “Новости”-ն: “ԻՊ ղեկավարը լրջորեն վիրավորվել է, սակայն հրաշքով ողջ է մնացել”,- ասել է նա:

Պայթյուն դատարանի դիմաց. կան վիրավորներ /վիդեո/

Ուկրաինայի Խարկով քաղաքում` տեղի դատարանի դիմաց, պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 13 հոգի է վիրավորվել, հայտնում է ТАСС գործակալությունը: Պայթյունը տեղի է ունեցել, երբ դատարանի ներսում ընթանում էր քաղաքական ուժերից մեկի ակտիվիստի դատավարությունը: Ուկրաինայի իշխանությունները այս պայթյունը որակել են իբրեւ ահաբեկչական ակտ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի