18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Պայթյուն դատարանի դիմաց. կան վիրավորներ /վիդեո/

Ուկրաինայի Խարկով քաղաքում` տեղի դատարանի դիմաց, պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 13 հոգի է վիրավորվել, հայտնում է ТАСС գործակալությունը: Պայթյունը տեղի է ունեցել, երբ դատարանի ներսում ընթանում էր քաղաքական ուժերից մեկի ակտիվիստի դատավարությունը: Ուկրաինայի իշխանությունները այս պայթյունը որակել են իբրեւ ահաբեկչական ակտ:

Ռուսական Առաջին Ալիքն անդրադարձել է փոքրիկ Սերյոժայի մահվան փաստին. ինչն է բարկացրել օգտատերերին /վիդեո/

Ռուսական Առաջին Ալիքն իր լրատվական թողարկման մեջ անդրադարձել է Գյումրիում ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից մի ամբողջ ընտանիքի սպանությանն ու վիրավոր 6  ամսական փոքրիկ Սերյոժայի մահվան փաստին: “Չնայած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկելու համար պայքարում էին երկու երկրների լավագույն մասնագետները, բայց հրաշք տեղի չունեցավ։ Այսպիսով՝ զանգվածային սպանության զոհերի թիվը հասավ յոթի՝ դա մի ողջ […]

Միլիոնավոր մահմեդականներ դուրս են եկել բողոքի ակցիայի /վիդեո/

Նախօրեին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում շուրջ մեկ միլիոն մահմեդականներ դուրս են եկել բողոքի ակցիայի` ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրության: Նրանց ձեռքին եղել է “Ձեռքներդ հեռու մեր մարգարե Մուհամեդից”, “Ոչ ասենք մարգարեի ծաղրանկարներին”, “Իսլամը բարության կրոն է” արտահայտություններով պաստառներ Ակցիային մասնակցել է նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Վերջինը հայտարարել է, որ Ռուսաստանի մահմեդականները միշտ երկրի պաշտպաններից են […]

Ոստիկանները տակդիրներ են հագել /վիդեո/

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել, որին մոտ 6 մլն մարդ է մասնակցել։ Քանի որ երթևեկությունը կազմակերպելու և կարգուկանոնը պահպանելու հարցում ոստիկանները կարող էին դժվարություններ ունենալ եւ երկար մնալ փողոցում, նրանք ստիպված են եղել մեծահասակների համար նախատեսված տակդիրներ են կրել։  Թեև ոչ բոլորին է այդ գաղափարը դուր եկել, սակայն մոտ 2.000 ոստիկան, […]

Տղամարդը սպանել է իր երկու երեխաներին

Տիվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել մի տղամարդու նկատմամբ, ով կասկածվում է իր երկու մանկահասակ երեխաների սպանության մեջ: Ինչպես պարզվել է, 32-ամյա տղամարդը, լինելով հարբած վիճակում, վիճել է ընտանիքի անդամների հետ: Վեճը հանդարտվել է, եւ երբ բոլորը քնել են, տղամարդը մտել է երեխաների սենյակ ու դանակահարել 8 տարեկան դստերն ու երեք տարեկան տղային: Ապա հանցագործը փախել […]

Իսլանդիայի երկնքում Հիսուսի կերպարն են նշմարել /ֆոտո/

Իսլանդական Ակրանես քաղաքի երկնքում տեղի լուսանկարիչ Յոն Հիլմարսոնը լուսանկարել է Հիսուսի կերպարը, որը ձեւավորվել էր ամպերից: Լուսանկարիչն ասել է, որ առաջինը պատկերը նկատել է իր 10-ամյա որդին: “Դա ամենագեղեցիկ լույսն էր, որ ես երբեւէ տեսել եմ”,- ասել է լուսանկարիչը:

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը կոտրել է ֆուտբոլիստի քիթը /վիդեո/

Հոլանդիայի ֆուտբոլի ներքին առաջնության “Բերենդրեխտ”-“Սխեվենինգեն” հանդիպման ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: Խաղի մրցավար Վիմ Բրոնսվորտը ի նշան բողոքի` լայն տարածել է ձեռքերը: Հենց այդ պահին մրցավարի կողքով անցնելիս է եղել ֆուտբոլիստ Միտչել վան Գաստելը: Մրցավարի ձեռքքը կպել է ֆուտբոլիստի քթին, եւ արդյունքում 24-ամյա ֆուտբոլիստի քիթը կոտրվել է:  

200 հոգի հարձակվել է գնացքի վրա /վիդեո/

Նախօրեին երեկոյան Լեհաստանում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել գնացքում, որին հարյուրավոր մադրի են մասնակցել: Ինչպես հայտնի է դարձել, անհայտ անձը կանգնացրել է գնացքը` պոկելով կանգնելու ցուցատախտակը: Ապա գնացքի ուղղությամբ սկսել են քարեր նետել, հետո 200-ից ավելի մարդ մտել է գնացք ու սկսել ծեծի ենթարկել գնացքի ուղեւորներին: Արդյունքում տասյնակ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ուկրաինայի զորքը հարձակվել է Դոնեցկի վրա /վիդեո/

Ուկրաինայի զորքը մասսայական գրոհի է անցել Դոնբասի գրոհայինների ուղղությամբ: Բախումները շարունակվում են նաեւ Դոնեցկի օդանավակայանի շրջանում: Ուկաինայի նախագահի խորհրդական եւ երկրի պաշտպանության նախարարի օգնական Յուրի Բիրյուկովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ուժայիններին հրահանգ է տրվել կրակ բացել Դոնբասի գրոհայինների բոլոր դիրքերով: Դոնեցկի քաղաքապետարանից էլ հայտնել են, որ քաղաքում չափազանց լարված իրավիճակ է, անցած գիշեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի