09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ինչպես է ուսուցչուհին քարշ տալիս աշակերտին /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի դպրոցներից մեկում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ուսուցչուհին քարշ տալիս աշակերտներից մեկին: Տեսանյութում երեւում է, որ ուսուցչուհին 6 տարեկան տղային թևից բռնած քարշ է տալիս այլ դպրոցականների ու ծնողների աչքի առաջ, գրում է dailymail.co.uk-ը: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերին եւ դրանից հետո ուսուցչուհին` Էշլի Սիլասը, հեռացվել է աշխատանքից: […]

Փարիզի քաղաքապետը Fox News-ի դեմ հայց է ներկայացնում Charlie Hebdo-ի լուսաբանման համար

Fox News-ը տարիներ շարունակ հեգնել է Ֆրանսիային իրական և երևակայական մեղքերի համար: Փարիզի քաղաքապետը որոշել է դատի տալ  հեռուստաալիքին, որը Charlie Hebdo-ի վրա հարձակումների հետևանքները լուսաբանելիս «վիրավորել» է Փարիզին, գրում է interpress.am-ը: Երեքշաբթի՝ հունվարի 20-ին, CNN-ում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն  անճշտություն է համարել  աղմուկ հանած պնդումները, որոնք նշում են, որ  Ֆրանսիան ունի «փակ գոտիներ», որտեղ […]

Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորը /վիդեո/

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը: Լրատվամիջոցների տվյալներով` Աբդուլլահ ը հիվանդանոց էր տեղափոխվել դեռեւս նախորդ տարվա դեպտեմբերի 31-ին, բուժման կուրս էր անցել: Նրա մոտ թոքային վարակ էր ախտորոշվել: Աբդուլլահը թագավորում էր երկիրը 2005 թվականից: Նրա մահից հետո գահին կնստի նրա եղբայրը`Սալմանը, ով 79 տարեկան է: Աբդուլլահ թագավորը […]

Ղրղզստանում տղամարդը բռնաբարել 2-ամյա քրոջորդուն. մարդիկ պահանջում են վերականգնել մահապատիժը

Ղրղզստանի հասարակությունը պահանջում է վերականգնել երկրում մահապատիժը` իբրեւ պատժի միջոց: Այս պահանջի պատճառ է դարձել այն, որ մի տղամարդ բռնաբարել է քրոջ 2 տարեկան որդուն, հայտնում է Интерфакс-ը: Հունվարի 11-ին երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Բացի բռնաբարության հետքերից` երեխայի մարմնին նաեւ բազմաթիվ հարվածների հետքեր են եղել, վնասվել է նրա գանգոսկրը: Ընդ որում, պարզվել է, […]

Մոր եւ որդիների դիերը 2 տարի մնացել են բնակարանում

Սախալինի ոստիկանությունը քննում է ընտանիքի 3 անդամների տարօրինակ մահվան հանգամանքները: Օրերս տեղի բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել են 58-ամյա տանտիրուհու եւ 1976 ու 1984 թվականներին ծնված նրա որդիների դիերը: Դատաբժշկական փորձաքննությունը չի կարողացել պարզել ընտանիքի մահվան հանգամանքները, հայտնում է SakhalinMedia-ն: Տանը հայտնաբերվել է նաեւ մահվանից առաջ գրված նամակ, որը գրվել է 2013-ին: Փորձաքննությունը պարզել է, որ […]

Դոնեցկում արկն ընկել է կանգառի վրա. 15 զոհ կա /վիդեո/

Դոնեցկում արկն ընկել է հասարկական տրանսպորտի կանգառի վրա, ինչի հետեւանքով 15 հոգի է մահացել: Տասնյակ մարդիկ են տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է РИА “Новости”-ն: Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ներկայացուցիչները նշել են, որ պայթյունի հեղինակը Ուկրաինայի ուժայիններն են, մինչդեռ պաշտոնական Կիեւը պայթյունն իբրեւ ահաբեկչական ակտ է որակել:

Ֆուտբոլիստը հեռախոսով խոսում է հենց խաղի ժամանակ /վիդեո/

Ուկրաինայում ֆուտբոլի “Օլիմպիկ”-“Էներգիա” հանդիպման ժամանակ ֆուտբոլիստներից մեկը սկսել է հեռախոսով խոսել անմիջապես խաղադաշտում` հանդիպման ընթացքում: Հետաքրքրականն այն է, որ խաղի մրցավարը նկատել է ֆուտբոլիստի արարքը, սակայն դրան ոչ մի ուշադրություն չի դարձրել, անպատիժ է թողել:

Լաս Վեգասում անհետացած հայ կնոջ վերաբերյալ մեկ տարի անց ոչ դեռ մի նորություն չկա /վիդեո/

Լաս Վեգաս- Նրա անհետացման պատմությունը Հարավային Նեվադայի ամենամիստիկ պատմություններից է: Այն սկսվեց մեկ տարի առաջ երկուշաբթի օրը, երբ Իրմա Մկրտչյանը անհետ կորավ: Քննիչները մնում են տարակուսանքի մեջ, թե ինչ է պատահել Լաս Վեգասի այս կնոջը, գրում է interpress.am-ը: Մեկ տարի է կամ 365 օր կամ 525.000 րոպե Մկրտչյանների ընտանիքը ցավի մեջ է: «Մենք աղոթում ենք նրա […]

ԼՂ հիմնախնդիրը պետք է խաղաղ կարգավորում ստանա. Մերկել

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատես ասուլիս են ունեցել, որի ընթացքում Մերկելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է խաղաղ կարգավորում ստանա, հայտնում է Trend գործակալությունը: Մերկելն ափսոսանք է հայտնել, որ հրադադարի ռեժիմը հաճախակի է խախվում եւ նշել է, որ ինքը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Իսրայելում հարձակվել են ավտոբուսի ուղեւորների վրա. կան վիրավորներ /վիդեո/

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում 23-ամյա պաղեստինցին դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: Նա Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Տուլկարմ քաղաքից է, Իսրայելում է հայտնվել անօրինական ճանապարհով: Դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո նա գնդակահարվել է: Միջադեպի հետևանքով տուժել է 16 մարդ, զոհեր, բարեբախտաբար, չկան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի