20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լաս Վեգասում անհետացած հայ կնոջ վերաբերյալ մեկ տարի անց ոչ դեռ մի նորություն չկա /վիդեո/

Լաս Վեգաս- Նրա անհետացման պատմությունը Հարավային Նեվադայի ամենամիստիկ պատմություններից է: Այն սկսվեց մեկ տարի առաջ երկուշաբթի օրը, երբ Իրմա Մկրտչյանը անհետ կորավ: Քննիչները մնում են տարակուսանքի մեջ, թե ինչ է պատահել Լաս Վեգասի այս կնոջը, գրում է interpress.am-ը:

Մեկ տարի է կամ 365 օր կամ 525.000 րոպե Մկրտչյանների ընտանիքը ցավի մեջ է: «Մենք աղոթում ենք նրա հոգու հանգստության համար, քանի որ չգիտենք նա կենդանի է, թե մահացած», – ասում է Դավիթ Մկրտչյանը՝ Իրմայի միակ եղբայրը:

Նա տեղափոխվել է Հայաստանից Միացյալ Նահանգներ՝ քրոջը գտնելու համար: «Ես պատրաստվում եմ փնտրել նրան իմ ամբողջ կյանքի ընթացքում», – ասում է Դավիթ Մկրտչյանը: Մինչ օրս ոչ ոք չի բացահայտվել, ով կարող է կապ ունենալ Իրմայի անհետացման հետ:

«Ես մի քանի անգամ խնդրանքով դիմել եմ Դաշնային հետազոտական բյուրո (FBI)՝ խնդրելով ստանձնել այս գործը, քանի որ արդեն անցել է մեկ տարի և ոչ մի արդյունք չկա», – ասաց Դավիթը:

Իրմա Մկրտչյանը աշխատասեր անձնավորություն էր, ինչպես իրեն բնութագրել է Մայքլ Աչիլին՝ նրա նախկին ղեկավարը Farmer’s Insurance ընկերությունում: Նա հայտնում է, որ Իրման զգուշացրել էր իրեն, որ կարող է բաց թողնի հանդիպումը ընկերությունում:

«Ես ստացել էի հաղորդագրություն իրենից, որ նա շտապ պետք է գնա Կալիֆորնիա իր ամուսնու հետ կապված, և իրենք ստիպված են լքել քաղաքը»,-ասաց Աչիլին: Նա այդպես էլ երբեք չվերադարձավ:

«Մոտ հինգշաբթի օրը այդ շաբաթ ես զանգ ստացա գրասենյակում մեր գործակալներից մեկից, ով հետաքրքրվում էր, թե արդյոք գիտենք, թե ուր է Իրման, և ես ասացի, որ նա մեկնել է Կալիֆորնիա ամուսնու հետ», – հիշում է Աչիլին: «Դե, պարզվեց իր ամուսինը կանգնած է իմ դիմաց և չգիտի, թե ուր է նա, ուստի նա ուներ որոշ մտահոգություններ»:

Չնայած նրան, որ իրենք բաժանված էին մի քանի տարի՝ Իրման կիսում էր տունը իր նախկին ամուսնու՝ Արա Մարությանի հետ , որից ուներ երեխաներ՝ մեկ որդի՝ Արթուրը և  մեկ դուստրը՝ Դիանան:«Ես զգում եմ, որ նրան առևանգել են եւ պահում են մի տեղ իր կամքին հակառակ», – ասում է Արթուր Մարությանը իր մոր մասին:

«Ես դեռ հավատում է, որ իմ մայրը այնտեղ է», – ասում է 19-ամյա Արթուրը: «Ես դեռ հավատում եմ, որ ինքը կենդանի է և լավ է զգում իրեն»:

Օգոստոսին Դիանա Մարությանը՝ անհետացած կնոջ դուստրը, ասել էր News 3 լրատվամիջոցին. «Ես ուզում եմ, որ նա ներս մտնի այս դռնից: Ես պարզապես ուզում եմ, որ նա ինձ ասի, որ ամեն ինչ լավ է լինելու»:

«Դա անորոշություն է չիմանալ, թե ինչ է տեղի ունեցել»,-ասում է Մայքլը: «Դա մի բան է, որ չի թողնում հանգստանաս, քանի որ մշտապես հիշեցնում է դրա մասին»:

Ոստիկանությունը հաղորդում է, որ որևէ նորություն չկա գործի վերաբերյալ: Որևէ շահ հետապնդող անձ իր անհետացման հետ կապված չի հայտնաբերվել:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ