09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հազարավոր մարդիկ բողոքում են Վրաստանի խորհրդարանի մոտ /Տեսանյութ/

Հազարավոր մարդիկ կրկին ցույցի են դուրս եկել և իրենց  բողոքն են արտահայտել Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ նոր օրինագծի, որը շատերի կողմից դիտվում է որպես նախկին խորհրդային երկրում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշում: Ցուցարարները փորձում են խանգարել պատգամավորներին ընդունել այսպես կոչված «ռուսական օրենքը»։ Նրանք դա նմանեցնում  են այն օրենքին, որն օգտագործվում է Կրեմլի կողմից քննադատներին լռեցնելու […]

Լավան ավերել է հրաբխի մոտ գտնվող գյուղերը՝ սպանելով 37 մարդու /Տեսանյութ/

Առնվազն 37 մարդ է զոհվել Ինդոնեզիայի արևմտյան Սումատրա կղզում հեղեղումների և հրաբխից հոսող լավայի հետևանքով։ Շաբաթ օրը ժամերով տեղացած հորդառատ անձրևը մոխրի և քարերի հեղեղներ է թափել Մարապի լեռից՝ Սումատրայի ամենաակտիվ հրաբխից: Լավան հեղեղել է երկու թաղամաս, մարդկանց մահվան պատճառ է դարձել և վնասել ավելի քան 100 տներ, մզկիթներ և հասարակական հաստատություններ: Իշխանությունները նշում են, […]

Իսրայելը  ռմբակոծում է Ռաֆահը, մարդիկ փախչում են /Տեսանյութ/

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)  Իսրայելին մեղադրում է Գազայի «միջնադարյան պաշարման» մեջ: Իսրայելը սկսել է ինտենսիվ կերպով ռմբակոծել Ռաֆահը, որի արդյունքում 110,000 պաղեստինցիներ փախչում են Ռաֆահից: Քաղաքում օգնությունը վերջանում է: Հիշեցնենք, որ հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ռուսաստանը ցամաքային հարձակում է իրականացրել Ուկրաինայում /Տեսանյութ/

Ուկրաինական ուժերը հակահարձակման են անցել ռուսական նոր գրոհը  կասեցնելու համար: Ռուսական բանակը, անցնելով հարձակման, փորձում է ստեղծել Պուտինի ծրագրած «բուֆերային գոտին»: Ռուսական ուժերը փորձել են  ցամաքային հարձակում իրականացրել՝ ներխուժելով Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկովի մարզ՝ կիրառելով հրետանային և կառավարվող օդային ռումբեր: Ուրբաթ օրը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը փորձել են ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Վովչանսկ […]

Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 50 մարդ /Տեսանյութ/

Աֆղանստանի Բաղլան նահանգում առնվազն 50 մարդ է զոհվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով, հայտնել է Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ զոհերի թիվը կարող է աճել։ Պաշտոնյաները նշում են, որ բնակիչներն անպատրաստ են եղել ուժեղ հեղեղումներին: Նախարարության խոսնակը Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ հորդառատ անձրևներից հետո Բաղլանի ավելի քան հինգ թաղամասերում ջրհեղեղ է […]

Համացանցային ծանոթության արդյունքները՝ ապագա «կինը» տղամարդ է եղել.

Oddity Central-ի փոխանցմամբ՝  Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է: Համացանցային ծանոթության արդյունքում ինդոնեզացին առաջին հանդիպմանն իսկ սիրահարվել է: Տղամարդը խոստովանել է, որ իր «հարսնացուն» որոշ տարօրինակություններ ուներ, բայց իր մտքով երբեք չէր անցել, որ նա իրականում ծպտված տղամարդ է: Իրեն  Ադինդա Կանզա Ազզահրա ներկայացնող տղամարդը միշտ […]

Հացի մեջ առնետի մնացորդներ են հայտնաբերվել /Տեսանյութ/

Հացի մեջ հայտնաբերված առնետի մնացորդները ստիպել են Ճապոնիային հետ կանչել ողջ արտադրանքը  և փոխհատուցում տրամադրել: Ճապոնական հացի ամենահայտնի ապրանքանիշերից մեկը հետ է կանչում հազարավոր փաթեթներ և փոխհատուցում է առաջարկում այն ​​բանից հետո, երբ իր արտադրանքում առնետի մնացորդներ են հայտնաբերվել: Pasco Shikishima կորպորացիայի կողմից պատրաստված շուրջ 104,000 տուփ կտրատված սպիտակ հացը հանվել է դարակներից: Սև առնետի […]

Նեթանյահու. Իսրայելը թեկուզ եղունգներով էլ լինի, միևնույն է,  կպայքարի /Տեսանյութ/

Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը կարող է «միայնակ շարունակել» պատերազմը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի զենքեր ուղարկել: Հիշեցնենք, որ  ԱՄՆ-ն զգուշացրել է, որ կարող է դադարեցնել զենքի մատակարարումը, եթե Իսրայելի վարչապետը հրամայի Գազայի Ռաֆահ քաղաք լայնամասշտաբ ներխուժում իրականացնել: «Եթե մեզ պետք լինի… մենք մենակ կկանգնենք, ես ասել եմ, որ անհրաժեշտության դեպքում եղունգներով կպայքարենք»,- ասաց Իսրայելի վարչապետը։ […]

 Համաշխարհային օվկիանոսը տուժում է ռեկորդային շոգի պատճառով /Տեսանյութ/

Կլիմայի փոփոխության պատճառով համաշխարհային օվկիանոսում ամեն օր ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցել վերջին տարվա ընթացքում, պարզել է BBC-ի վերլուծությունը: Մոտ 50 օրվա ընթացքում ամենամեծ տարբերությամբ հաղթահարվել են տարվա եղանակի առկա բարձր ցուցանիշները: Հիմնականում մեղավոր են ջերմոցային և այլ  գազերը, սակայն բնական եղանակային իրադարձությունը՝ Էլ Նինյոն, նույնպես օգնել է տաքացնել ծովերը: Գերտաքացած օվկիանոսները ծանր հարված են հասցրել […]

Ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 100-ի /Տեսանյութ/

Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի: Փրկարարները փորձում են փրկել ողջ մնացածներին, քանի որ ջրհեղեղը տեղահանել է 160,000 մարդու հարավային Ռիո Գրադ դու Սուլ նահանգում: Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում մի քանի օր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տուժել է գրեթե 400 համայնք: Քաղաքացիական պաշտպանության պետական ​​մարմինը հայտնել է, որ 128 մարդ դեռևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված