09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սահմանին կտեղադրվեն էլեկտրոնային սենսորներով սյուներ /Տեսանյութ/

Լեհաստանը սկսել է էլեկտրոնային արգելապատնեշ կառուցել Բելառուսի հետ սահմանին գտնվող Սվիսլոչ և Իստոչանկա գետերի վրա։ Ըստ RMF FM ռադիոկայանի՝ անօրինական հատումները վերահսկելու համար սահմանին էլեկտրոնային սենսորներով սյուներ կտեղադրվեն։ Նախնական տվյալներով՝  էլեկտրոնային արգոլապատնեշի երկարությունը 47 կիլոմետր կլինի։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բելառուսից ավելի քան 140 օտարերկրացի փորձել են Պրժեւլոկա գետով ապօրինի մուտք գործել Լեհաստան։ Մանրամասները՝ կից […]

Լուսացույցներ կտեղադրվեն …. ուղտերի համար /Տեսանյութ/

Չինական Կումթագ անապատում տեղադրվել են ուղտերի համար նախատեսված լուսացույցներ: Oddity Central-ի փոխանցմամբ՝ զբոսաշրջիկների բազմությունը մայիսյան տոներին, որոնք երկրում տևում են հինգ օր, գալիս է Կումթագ, որը 2002 թվականից ազգային պարկ է։ Անցյալում այս վայրը Չինաստանի դարպասն էր Մեծ Մետաքսի ճանապարհի վրա: Այս վայրերի հսկայական ժողովրդականության շնորհիվ այստեղ են հավաքվում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ: Այս տարի ուղտերի պահանջարկը գերազանցել […]

Բանտարկյալները կմեկնեն պատերազմ /Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս քրեական օրենսգրքի որոշ հոդվածների համար ազատազրկման դատապարտված բանտարկյալների մոբիլիզացնել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։ Հանցագործության որոշ տեսակներ կատարած անձինք կարող են մասնակցել մարտական  գործողություններին, սակայն  ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ դիտավորյալ սպանության, բռնաբարության, սեռական բռնության համար դատապարտվածները չեն կարող զորակոչվել։ Կստեղծվեն հատուկ ստորաբաժանումներ, որտեղ էլ կծառայեն բանտարկյալները: […]

Ռիադում  տեղի կունենա բռնցքամարտի ծանր քաշային կարգում անվիճելի հաղթողի մենամարտը /Տեսանյութ/

Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում կկայանա երկար սպասված ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար Թայսոն Ֆյուրիի և Ալեքսանդր Ուսիկի միջև մենամարտը: Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին և ուկրաինացի բռնցքամարտիկ Օլեքսանդր Ուսիկը կպայքարեն ծանր քաշային կարգում վերջին 24 տարվա ընթացքում առաջին անվիճելի չեմպիոնի կոչման համար: Ֆյուրին՝ WBC-ի բրիտանացի 35-ամյա չեմպիոնը և նրա 37-ամյա ուկրաինացի գործընկերը՝ Ուսիկը, ով […]

Իսրայելական տանկը  կրակել է սեփական զինվորների վրա, կան զոհեր /Տեսանյութ/

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հինգ զինվոր է զոհվել Գազայի հյուսիսում իսրայելական տանկերի կրակոցների հետևանքով: Նշենք, որ այս դեպքը իր տեսակի մեջ ամենամահաբեր միջադեպն է հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր: Նախնական հետաքննությունը պարզել է, որ երկու տանկ կրակել են Ջաբալիա փախստականների ճամբարում գտնվող շենքի վրա, որտեղ հավաքվել էին զինվորները: Թեժ մարտեր են ընթացել […]

Բանավեճ կանցկացվի նախկին նախագահի հետ /Տեսանյութ/

ԱՄՆ նախագահ  Բայդենը և Թրամփը համաձայնվել են հունիս և սեպտեմբեր ամիսներին նախընտրական բանավեճեր անցկացնել: Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը սոցցանցերում պայմանավորվում են, քանի որ մրցակիցները խոստացել են երկու բանավեճ անցկացնել նոյեմբերի ընտրություններից առաջ: X-ում հրապարակված գրառման մեջ Բայդենը չորեքշաբթի առավոտյան ասել է, որ ստացել և ընդունել է CNN-ի հրավերը հունիսի 27-ին բանավիճելու Թրամփի հետ: «Քեզ, […]

Կատաղի մարտերը շարունակվում են /Տեսանյութ/

Գազայի հյուսիսում շարունակում է մոլեգնել իսրայելական բանակի դեմ պատերազմը: Պաղեստինյան խմբավորումները չեն հանձնվում, ավելին, նրանք թիրախավորում են իսրայելական ներխուժող զորքերը փոքր զինատեսակներով և հրթիռային հարվածներով: Զինամթերքի բացակայության արդյունքում նրանք անցել են ինքնաշեն պայթուցիկների: Միջազգային փրկարար կոմիտեն ասում է, որ «ճգնաժամի մասշտաբները Պաղեստինում հակասում են երևակայությանը», քանի որ իսրայելական ցամաքային զորքերը ներխուժում են Ռաֆահ և զանգվածային […]

Պուտինը հանդիպում է Սի Ցզինպինի հետ /Տեսանյութ/

Մինչ Ուկրաինան տեսնում է ռազմական անհաջողություններ, Պուտինը Չինաստան պետական այց է կատարել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին, որտեղ այս պահին հանդիպում է չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ: Սա Պուտինի առաջին միջազգային այցն է նրա աննախադեպ հինգերորդ նախագահական ժամկետում, որի ընտրություններում նա գործնականում առանց լուրջ մրցակիցների հաղթեց։ Հանդիպումը, որը երրորդն է մեկ տարվա ընթացքում, […]

Աֆղանստանում ջրհեղեղների պատճառով բազմաթիվ զոհեր կան /Տեսանյութ/

Աֆղանստանում տեղի են ունեցել ջրհեղեղներ, որոնք առաջացել են չոր ձմռանը հաջորդած անսովոր ուժգին փոթորիկների պատճառով: Գետնի վրա հայտնված հազարավոր լիտրերով ջուրը նետել է խեղդված մարդկանց դիակները փողոցներով մեկ: Ավերածությունները ձգվում են կիլոմետրերով: Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնում է, որ ավելի քան 300 մարդ է զոհվել, և 2000 տուն ավերվել է ջրհեղեղի հետևանքով: Հիմնականում տուժել են հյուսիսային […]

Կրակել են վարչապետի վրա /Տեսանյութ/

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի վրա 5 անգամ կրակել են, սակայն, բարեբախտաբար, անցկացված վիրահատություններից հետո այլևս նրա կյանքին վտանգ չի սպառնում: Փոխվարչապետ Թոմաս Տարաբան BBC-ին ասել է, որ պարոն Ֆիկոյի վիրահատությունը «լավ» է անցել, և «կարծում է, որ վերջում նա ողջ կմնա»: Ավելի վաղ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ պարոն Ֆիկոն «պայքարում է իր կյանքի համար»՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված