20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսրայելական տանկը  կրակել է սեփական զինվորների վրա, կան զոհեր /Տեսանյութ/

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հինգ զինվոր է զոհվել Գազայի հյուսիսում իսրայելական տանկերի կրակոցների հետևանքով:

Նշենք, որ այս դեպքը իր տեսակի մեջ ամենամահաբեր միջադեպն է հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր:

Նախնական հետաքննությունը պարզել է, որ երկու տանկ կրակել են Ջաբալիա փախստականների ճամբարում գտնվող շենքի վրա, որտեղ հավաքվել էին զինվորները:

Թեժ մարտեր են ընթացել նաև հարավային Ռաֆահ քաղաքի շրջակայքում, որտեղից 10 օր առաջ մոտ 600 հազար մարդ փախել է:

Այնտեղ ապաստանել էին ավելի քան մեկ միլիոն տեղահանվածներ։

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է, որ հինգ զինվորներ, որոնք ծառայում էին Դեսանտայինների բրիգադի 202-րդ գումարտակում, սպանվել են չորեքշաբթի երեկոյան

Ջաբալիայի ճամբարում «մեր ուժերի կրակի հետևանքով»։

Տանկի կրակից վիրավորվել են ևս 7 զինվորներ, որոնցից երեքը ծանր վիճակում են։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Գազայի հատվածում ցամաքային հարձակման մեկնարկից ի վեր Իսրայելի բանակի զոհվածների թիվը հասել է 278-ի:

Այդ ժամանակվանից ի վեր Գազայում սպանվել է ավելի քան 35270 մարդ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ