Կատաղի մարտերը շարունակվում են /Տեսանյութ/
Գազայի հյուսիսում շարունակում է մոլեգնել իսրայելական բանակի դեմ պատերազմը:
Պաղեստինյան խմբավորումները չեն հանձնվում, ավելին, նրանք թիրախավորում են իսրայելական ներխուժող զորքերը փոքր զինատեսակներով և հրթիռային հարվածներով:
Զինամթերքի բացակայության արդյունքում նրանք անցել են ինքնաշեն պայթուցիկների:
Միջազգային փրկարար կոմիտեն ասում է, որ «ճգնաժամի մասշտաբները Պաղեստինում հակասում են երևակայությանը», քանի որ իսրայելական ցամաքային զորքերը ներխուժում են Ռաֆահ
և զանգվածային տեղահանումների արդյունքում մարդիկ հումանիտար օգնության սուր կարիք ունեն:
Իսրայելի ռազմական կաբինետում տարաձայնության պատճառ դարձավ, երբ պաշտպանության նախարար Գալանտը վիճարկեց վարչապետ Նեթանյահուի չճշտված ծրագրերը
հետպատերազմյան Գազայի վերաբերյալ:
Եգիպտոսի և Իսրայելի միջև լարվածությունը շարունակում է սրվել, քանի որ Կահիրեն Ռաֆահի վրա հարձակման պատճառով մտածում է հարաբերությունների վատթարացման մասին :
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 35.233, վիրավորվել՝ 79.141 մարդ։
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումներից մահացածների վերանայված թիվը հասնում է 1139-ի, տասնյակները դեռ գերի են:
Մանրամասները՝ կից տեսանյութում: