08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԵԽԽՎ լիագումար նիստն այսօր վարելու է ՀՀ ԱԺ փոխնահագահ Հերմինե Նաղդալյանը

Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի այսօրվա լիագումար նիստը վարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, սա առաջին անգամ է, որ հայկական պատվիրակության ղեկավարը նախագահելու է Վեհաժողովի աշխատանքները: ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստում նախատեսվում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը, […]

Ռուսաստանն ու Թուրքիան «Թուրքական հոսք»-ի շուրջ համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանն ու Թուրքիան նախօրեին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Բերաթ Ալբայրաքը, արարողության ներկա են եղել նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում ընթացող 23-րդ Միջազգային էներգետիկ համաժողովի ժամանակ ելույթ էր ունեցել, որի ընթացքում հայտարարել էր, […]

Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալած անձի հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբի նիստին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը բարձրացրել է նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, ով մեղադրվում է Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում․ «ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստին բարձրացրեցի նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը: Նա մեղադրվում է […]

Եթե ես ընտրվեմ, Քլինթոնը բանտ կնստի․ Թրամփ

Նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի հերթական դեբատը։ Դրա ընթացքում Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը ընտրվի ԱՄՆ-ի նախագահ, Հիլարի Քլինթոնը բանտում կհայտնվի։ Նա ասել է, որ ավելի մեծ ստածոս, քան Քլինթոնն է, ինքը չի տեսել։ Այսպիսով նա պատասխանել է Քլինթոնի այն հայտարարությանը, թե Թրամփը չի համընկնում նախագահի պաշտոնի […]

Ուկրաինան որոշել է դուրս գալ ԱՊՀ-ից

Ուկրաինայի իշխանությունները աշխատանքներ են տանում՝ երկիրը Անկախ Պետությունների Համագործակցությունից դուրս բերելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը։ Նա ասել է, որ անձամբ ինքը կողմնակից է, որպեսզի երկիրը դուրս գա ԱՊՀ-ից, գրում է  112 Украина-ն։ Նա նշել է, որ այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Երիտասարդ մայրը խեղդելով սպանել է իր երկու մանկահասակ երեխաներին

Սարսափելի սպանություն է տեղի ունեցել ՌԴ Չելյաբինսկ քաղաքում։ 24-ամյա կինը խեղդելով սպանել է իր մեկ տարեկան եւ 4 ամսական որդիներին։ Ինչպես պարզվել է, կինը սպանել է երեխաներին, քանի որ նրանք բարձր էին լաց լինում եւ խանգարում էին ալկոհոլ օգտագործել սիրեկանի հետ։ Սպանությունից հետո նա հեռացել է դեպքի վայրից ու թաքնվել, սակայն ոստիկաններին հաջողվել է գտնել […]

Հայ կինը ճանաչվել է Նյու-Ջերսիի տարվա լավագույն ուսուցիչ

Հայաստանից փախստական 46-ամյա կինը ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ ամերիկյան Նյու-Ջերսի նահանգում, հայտնում է  rusarminfo.ru-ն։ Արգինե Սաֆարին երաժշտության առաջին ուսուցչուհին է, ով  տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվում՝ գիտության մեջ արած ներդրումների համար։ Արգինեն դասավանդում է Նյու-Ջերսիի Բերգենի դպրոցներից մեկում։

Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում պայթուցիկ են հայտնաբերել /վիդեո/

Նախօրեին Մոսկվայի ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ տեղի «Կրոկուս էքսպո» առեւտրի կենտրոնում պայթուցիկ սարք կա։ Խուզարկության արդյունքում ոստիկանները գտել են պայթուցիկը, այն սրահի զուգարաններից մեկի պատի մեջ է եղել։ Նշենք նաեւ, որ առեւտրի սրահից բոլորը տարհանվել են, դեպքի վայրում դեռ աշխատում են ոստիկանները։

Փարիզի քաղաքապետը կժամանի Երեւան

Հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետի հրավերով, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով կժամանի Երևան: Նրան կուղեկցի Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն: Այդ առիթով, պատվիրակությունը  հանդիպումներ կունենա տնտեսական և կրթական ոլորտի գործընկերների հետ: Հոկտեմբերի 8-ին տիկին քաղաքապետը կհանդիպի Հանրապետության նախագահին, Արտաքին գործերի նախարարին և Երևանի քաղաքապետին: Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված