05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալած անձի հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբի նիստին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը բարձրացրել է նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, ով մեղադրվում է Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում․

«ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստին բարձրացրեցի նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը: Նա մեղադրվում է Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար, ինչը հեղինակազրկում է ԵԺԿ քաղաքական ընտանիքի հեղինակությունը եվրոպացիների աչքում: Խնդրի շուրջ արձագանքեց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը»,- գրել է Ֆարմանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ