20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Կահիրեի հրապարակում Էրդողանին ծաղրող պաստառներ են տեղադրվել

Կահիրեի Թահրիր հրապարակում «Nineva el-Gad» հեռուստաընկերությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառներ է տեղադրել: Հեռուստաընկերության ներկայացուցիչներից մեկը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ գովազդային վահանակների վրա փակցված պաստառներին պատկերված է եղել Էրդողանը՝ նստած խալիֆայական գահին: Այս կերպ եգիպտական հեռուստաընկերությունը  ծաղրել է Թուրքիայի նախագահի՝ Օսմանյան խալիֆիայության վերականգնման մասին երազանքները: Թուրքական […]

Քլինթոնն ու Թրամփն այսօր վերջին անգամ կբանավիճեն

Այսօր ԱՄՆ նախագահների թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը վերջին՝ երրորդ անգամ կբանավիճեն ուղիղ եթերում։ Բանավեճից առաջ Քլինթոնը Թրամփին գերազանցում է 6 տոկոսով։ Հարցման արդյունքների համաձայն՝ Քլինթոնի թեկնածութունը պաշտպանել Է հարցվածների 45 տոկոսը, Թրամփի օգտին հանդես Է եկել հարցման մասնակիցների 39 տոկոսը: Հարցմանը մասնակցել են հազարից ավելի գրանցված ընտրողներ: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի […]

Սիրիական սարսափ․ պատերազմի հետեւանքները երեխաների վրա /վիդեո/

Սիրիական Հալեպի հրետակոծություններից ամենից շատ տուժում են երեխաները։ Փոքրիկ Մախմուտն այդ երեխաներից մեկն է։ 6 տարեկան տղայի միակ երազանքը ոտքի կանգնել է, սակայն նա զրկված է դրանից՝ հրետակոծությունների արդյունքում փոքրիկը կորցրել է ոտքերը։ Տղայի մայրը՝ Մադինան, պատմում է, որ վիրաբույժը լաց էր լինում, քանի որ ստիպված էր կտրել փոքրիկի ոտքերը՝ վնասվածքները չափազանց վտանգավոր էին։ Մանրամասները՝ […]

Ղրիմում ցանկանում են Պուտինի արձանը կանգնեցնել /ֆոտո/

«Ղրիմի ռուս համայնքների կոնգրես» հասարակական կազմակերպությունը դրամահավաք է սկսել, որպեսզի Ղրիմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը տեղադրեն, գրում է “Крыминформ”-ը։ «Մենք ցանկանում ենք մեր կյանքի օրոք Ղրիմում տեսնել մեր ամենահարգված հայրենակցի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը: Նա պատմական սխրանք է արել և Ռուսաստանին է վերադարձրել Ղրիմը, պաշտպանել մեր ներկան ու մեր երեխաների ու թոռների ապագան»,- […]

Հալեպում վիրավորված հայ երիտասարդը մահացել է

Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծման հետևանքով սեպտեմբերի 30-ին վիրավորված հայազգի Հարութ Ավագյանը մահացել է, հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը։ Ավագյանը վիրավորում էր ստացել Հալեպի Թելեֆոն Հաուաի թաղամասում: Հարութ Ավագյանը ծնվել էր 1981թ-ին:

Կլիչկոն ուղիղ եթերում չի կարողացել 13-ին 3 գումարել

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ուղիղ եթերում խայտառակ է եղել։ Նա փորձել է հաշվել, թե քանի ձյուն մաքրող մեքենա է Գերմանիայից ներմուծվել ու ասել է․ «Ես այսօր 15 մեքենա եմ դիմավորել, որոնցից 13-ը MAN, 3-ը՝ Mercedes»։ Համացանցում օգտատերերը Կիրեւի քաղաքապետին ծաղրանքի են արժանացրել։

Բեռնատարը մտել է առանձնատան մեջ․ կա զոհ /ֆոտո, վիդեո/

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Սվերդլովսկի շրջանի Գորնոուրալսկ քաղաքում։ Բեռնատար մեքենան մխրճվել է երկհարկանի առանձնատան մեջ։ Մեքենայում 6 հոգի են եղել, այդ թվում՝ երեխաներ։ Նշվում է, որ կա 5 զոհ՝ մեքենայի վարորդն ու ուղեւորները, նրանցից 3-ը 15-ամյա դեռահասներ են։ Առանձնատունը չի վնասվել, սակայն բնակիչներից վիրավորներ կան։   Նախնական տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է […]

Դոնեցկում սպանվել է անջատականների ամենահայտնի առաջնորդներից մեկը /վիդեո/

Դոնեցկում մահացել է անջատականների ամենահայտնի առաջնորդներից մեկը՝ Արսեն Պավլովը, ով ավելի հայտնի է Մոտորոլա մականունով։ Պավլովը մահացել է ռումբի պայթյունի արդյունքում։ Ռումբը պայթել է, որ երբ նա տուն էր վերադառնում, պայթյունը տեղի է ունեցել վերելակում։ Կա մի քանի վիրավոր։ Մանրամասները՝ տեսանյութում

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը հարցականի տակ կդնի Մերկելի ապագան

Վերջերս EurActiv.com-ին գերմանացի դիվանագետները հաղորդել են, որ Գերմանիան քննարկում է Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում հիվանադանոցների և քաղաքացիների ռմբակոծման  պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ռալֆ Շտեգները, քննադատելով Մերկելի կուսակցության վարած քաղաքականությունը,  հայտարարել է, որ Ռուսաստանի հետ առճակատումը և  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը  ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Շտեգները […]

Որն է աշխարհի ամենաանվտանգ երկիրը

Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը։ Ցանկը գլխավորել է Ֆինլանդիան։ Երկրորդ տեղում է Քաթարը, երրորդը Արաբական Էմիրատները։ Մասնագետները ցանկը կազմել են՝ հաշվի առնելով տվյալ երկրում հանցավորությունը, ահաբեկչության վտանգը, բնակչության վստահությունը ուժային կառույցների նկատմամբ եւ վերջինների ունակությունը՝ բնակչությանը պաշտպանելու։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված