ՀՀ անկախության և Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում Լիտվայում
Հոկտեմբերի 11-ին Վիլնյուսի «Կոնգրես» համերգասրահում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել «Հայաստան-Լիտվա 25» խորագիրը կրող սիմֆոնիկ համերգ և ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության և Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Համերգի առաջին հատվածը ղեկավարել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, մյուսը՝ Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Գինտարաս Ռինկեվիչյուսը։ […]





































