18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ավերիչ «Մեթյուն» մոտենում է ԱՄՆ-ին․ մարդկանց տարհանում են, ավիաչվերթները հետաձգվել են /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ին է մոտենում ավերիչ «Մեթյու» փոթորիկը։ Այն շարժվում Է երկրի հարավարեւելյան տարածաշրջանների կողմը։ Հարավային Կարոլինայի եւ Ֆլորիդայի բնակիչներին արդեն տարհանում են տներից, հազարավոր չվերթներ հետաձգվել են, հայտնում է BBC-ն։ Այս տարածքներում արտակարգ դրություն է հայտարարվել։   Նշվում է, որ  Կարիբյան ավազանի երկրներում «Մեթյուն» արդեն առնվազն 26 մարդու կյանք Է խլել, փոթորկի հետեւանքով բազմաթիվ տներ են քանդվել։  

Հալեպում եւս մեկ հայ է մահացել

Հալեպի Նոր Գյուղի թաղամասի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Հակոբ Չալլաքյանը՝ 1959 թվականին ծնված, նախօրեին մահացել է։ Այդ մասին տեղեկացնում է Հալեպի Գանձասար պարբերականի ֆեյսբուքյան էջը։ Հիշեցնենք, որ երեկ հրթիռակոծության հետեւանքով զոհվել են նաեւ 1986 թվականի ծնված Գասպար Շատոյանը եւ 1987 թվականի ծնված Մովսես Մովսիսյանը:

Հայերի վերքերի բուժման բանալին Թուրքիայում է. Փայլան

«Հայերն ուշադիր հետեւում են խարհրդարանում իմ գործողություններին», – ասում է Կարո Փայլանը, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը։ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ-ի հայ համայնքը դիմավորում է ջերմ ողջույններով եւ հոտնկայս ծափահարություններով: Ինքը Փայլանը «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է, որ Միացյալ Նահանգներ էր ժամանել ոչ միայն Թուրքիայի իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը հաղորդելու այլեւ՝ Արեւմուտքի տեսակետին ծանոթանալու […]

Կինը հղիացել է 12 տարեկան երեխայից

ՌԴ Սարատովի շրջանում 19-ամյա աղջիկը հղիացել եւ երեխա է ունեցել 12-ամյա երեխայից։ Նախնական տեղեկություններով՝ կինը սեռական կապի մեջ է մտել 12-ամյա տղայի հետ, ապա հղիացել ու լույս աշխարհ է բերել երեխային։ Նշվում է նաեւ, որ երիտասարդ ծնողները երկուսն էլ գնչուական ընտանիքներում են մեծացել։ 19-ամյա կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել։    

Վյաչեսլավ Վոլոդինը`ՌԴ Պետդումայի խոսնակ

Յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ Է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը: Նա մինչ այդ զբաղեցնում Էր ՌԴ նախագահի վարչակազմի առաջին փոխղեկավարի պաշտոնը, հայտնում է ТАСС գործակալությունը։ Վոլոդինի թեկնածությանը կողմ է քվեարկել Դումայի 404 պատգամավոր: Պետդումայի խոսնակի պաշտոնում Վոլոդինին առաջադրել Է խորհրդարանում մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը: Քվեարկությունն անցկացվել Է այլընտրանքով. կոմունիստներն առաջադրել Էին իրենց թեկնածուին՝ Դմիտրի Նովիկովին: Պետդումայի նախագահի […]

Պուտինի՝ երիտասարդ տարիքի լուսանկարը «պայթեցրել է» համացանցը /ֆոտո/

Համացանցում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երիտասարդ տարիների լուսանկարը։ Այն անմիջապես բուռն քննարկումներ է առաջացրել օգտատերերի շրջանում՝ Պուտինը լուսանկարում խիստ համեստ տեսք ունի։ Լուսանկարում Պուտինի կողքին նրա՝ արդեն նախկին կինն է՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնան։ Օգտագերերին հատկապես գերել է Պուտինի անմեղ տեսքը։

Հոկտեմբերի 10-ին Պուտինը Թուրքիա կմեկնի՝ հանդիպելու Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու  Ստամբուլում անցկացվելիք Միջազգային էներգետիկ համաժողովի նիստին։ Նույն օրը տեղի կունենա Ռուսաստանի նախագահի հանդիպումը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:   «Այցը կկայանա հոկտեմբերի 10-ին։ Պուտինը ելույթ կունենա համաշխարհային Էներգակոնգրեսում եւ երկկողմ հանդիպում կանցկացնի Էրդողանի հետ», հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Շինարարարական կռունկն ընկել է մանկապարտեզի վրա /վիդեո/

Մոսկվայի կենտրոնում շինարարական կռունկն ընկել է մանկապարտեզի վրա։ Բարեբախտաբար, միջադեպի պահին երեխաները շինության ներսում են եղել, ոչ թե բակում՝ զբոսանքի, քանի որ եղանակն անձրեւային էր, հայտնում է РИА Новости-ն։ Վթարի պատճառը, նախնական տեղեկություններով, կռունկի անսարքությունն էր։ Դեպքի առթիվ գործ է հարուցվել։

Ահաբեկչություն հարսանիքի ժամանակ․ կա 30 զոհ, 90 վիրավոր /վիդեո/

Սիրիայում քրդական հարսանիքի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 30 զոհ, 90 վիրավոր։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։ Նշվում է, որ ահաբեկիչը ներխուժել է հարսանյաց սրահ, նախ կրակ բացել ներկաների վրա, ապա երբ փամփուշտներն ավարտվել են, պայթեցրել է ինքն իրեն։

DAILY MAIL-ը հրապարակել է Պուտինի հավանական գաղտնի ընտանիքի լուսանկարը /ֆոտո/

Բրիտանական Daily Mail հանդեսը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավանական գաղտնի ընտանիքի լուսանկարը։ Հանդեսը հրապարակել է մարմնամարզուհի Ալինա Կաբաեւայի լուսանկարը՝ կողքին երկու երեխաներ եւ նշել, որ դրանք Պուտինի երեխաներն են։  Ալինա Կաբաեւան երկու տղա երեխաների ուղեկցությամբ մասնակցել է ինչ-որ միջոցառման, եւ բրիտանական հանդեսի պնդմամբ՝ դրանք Պուտինի եւ Կաբաեւայի որդիներն են։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի