Թուրքական զինուժը անհապաղ պիտի լքի մեր տարածքը. Սիրիայի արտգործնախարար
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վելիդ Մուալիմը Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում պահանջել է թուրքական զինուժի անհապաղ հեռացումը Սիրիայի տարածքից: Միջանկյալ հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի վաղ առավոտյան Թուրքիայի բանակի ստորաբաժանումները լայնամասշտաբ գործողություն էին սկսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքում: ԻՊ-ի զինյալներից Ջերալբուսը մաքրվելուց հետո թուրքական ստորաբաժանումները դեռևս չեն լքում […]





































