18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Փարիզի քաղաքապետը կժամանի Երեւան

Հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետի հրավերով, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով կժամանի Երևան: Նրան կուղեկցի Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն: Այդ առիթով, պատվիրակությունը  հանդիպումներ կունենա տնտեսական և կրթական ոլորտի գործընկերների հետ: Հոկտեմբերի 8-ին տիկին քաղաքապետը կհանդիպի Հանրապետության նախագահին, Արտաքին գործերի նախարարին և Երևանի քաղաքապետին: Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը […]

Ավերիչ Մեթյուն․ փոթորիկն արդեն 350 հոգու կյանք է խլել /վիդեո/

«Մեթյու» փոթորիկը շարունակում է ավերածություններ գործել։ Այն արդեն 350 հոգու կյանք է խլել, սակայն զոհերի թիվը կարող է կրկնակի աճել։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի, հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ են ավիրվել։ Մանրամասները՝ տեսանյութում

Իրաքի վարչապետը պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքը Իրաքից

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին կրկին հայտարարություն է արել Մոսուլ քաղաքից 40կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում տեղակայված թուրք զինվորների կապակցությամբ: Միջանկյալ նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զինուժն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էր իրաքյան Քուրդիստանի Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից այնտեղ հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` դա իրականացվել էր իրաքյան […]

Ռուսաստանի հետ պատերազմը գրեթե անխուսափելի է․ Պենտագոն

ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտը «գրեթե անխուսափելի է»։ Նա նշել է, որ իրենց գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է, գրում է topnews.ru-ն։ Գեներալը չի կասկածում իրենց հաջողության վրա․ «Չնայած մեր բոլոր խնդիրներին՝ ԱՄՆ-ի զինված ուժերը ձեզ կկանգեցնեն, եւ մենք ձեզ լրջագույն դիմադրություն ցույց կտան, ինչպիսին նախկինում երբեք չեք տեսել։ Մենք […]

Ամերիկյան Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21-ը պաշտոնապես  ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի /Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն/ համար: Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը։ Հայ դատի ԱՄՆ Արմտյան ափի հանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է Դենվերի քաղաքապետի որոշումը ու ասել, որ Արցախի ճանաչմամբ` […]

Ծնողները 32 տարի շարունակ որդուն թույլ չեն տվել դուրս գալ տնից

Գերմանիայում տարեց ծնողներն իրենց հասուն որդուն թույլ չեն տվել տնից դուրս գալ։ Նրանք տանը փակել են որդուն, երբ նա 11 տարեկան էր, եւ 32 տարի շարունակ թույլ չեն տվել տնից դուրս գալ։ Մարկուսի հասակակիցները նրան ծաղրել եւ նեղացրել են, այդ պատճառով ծնողները 11 տարեկան տղային փակել են տանը։ 32 տարի անց տվյալ գյուղ նոր բնակիչ է […]

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, նախագահները հիմանականում խոսել է Սիրիայի հարցից։ Կողմերը կարևորել են Սիրիայում ընթացող բախումների դադարեցումը: Խոսվել է նաև Սիրիային հատկացվող մարդասիրական օգնության հարցում միջազգային հանրության ջանքերի ընդլայման մասին: Անդրադարձ է եղել նաեւ ռուս-թուրքական հարաբերություններին։    

Հզոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին․ կա 26 զոհ

Քիչ առաջ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝  Սիրիայի վրանային Աթմե քաղաքում , ռումբ է պայթել, ինչի արդյունքում 26 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Նշվում է, որ վիրավորների և սպանվածների մեծ մասը «Սիրիայի Ազատ բանակ»-ի անդամներն են: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ընդդիմադիր ուժերի շարքում իրականացվում էր հերթափոխ:

ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի, նա Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամ է

Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրիական ճգնաժամի հետևանքով ռուս-ամերիկյան հարաբերությունները աննախադեպ լարվել և կոնֆրոնտացիայի են վերածվել ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում, այլև միջազգային հարթակներում։ Սա էր պատճառներից մեկը, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը շաբաթներ շարունակ չէր կարողանում Բան Կի Մունին իրավահաջորդ ընտրել։ Երեկ ուշ երեկոյան ՄԱԿ ԱԽ անդամ երկրների դեսպանները Չուրկինի գլխավորությամբ հայտարարել են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի