28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իրաքի վարչապետը պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքը Իրաքից

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին կրկին հայտարարություն է արել Մոսուլ քաղաքից 40կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում տեղակայված թուրք զինվորների կապակցությամբ:

Միջանկյալ նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զինուժն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էր իրաքյան Քուրդիստանի Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից այնտեղ հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` դա իրականացվել էր իրաքյան իշխանությունների խնդրանքով: Նրանք նաև պնդում են, որ իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:

Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` Իրաքի վարչապետը նշյալ թեմայով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հերքում է տվել. «Մենք Թուրքիային չենք խնդրել, որ զինվորներ ուղարկի Իրաք: Թող թուրք զինվորները չկարծեն, թե իրենք այնտեղ խրախճանքի մեջ են: Նրանց ներկայությունը անհրաժեշտ չէ և վտանգ է պարունակում»:

Իրաքի վարչապետը պահանջել է Թուրքիայից, որպեսզի վերջինս հարգանք ցուցաբերի Իրաքի սուվերենության նկատմամբ և դուրս բերի իր զորախումբը այլ երկրի տարածքից: Միևնույն ժամանակ Իբադին  շեշտել է, որ իրենք չեն ցանկանում Թուրքիայի հետ որևէ բախման մեջ մտնել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ