05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կահիրեի հրապարակում Էրդողանին ծաղրող պաստառներ են տեղադրվել

Կահիրեի Թահրիր հրապարակում «Nineva el-Gad» հեռուստաընկերությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառներ է տեղադրել:

Հեռուստաընկերության ներկայացուցիչներից մեկը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ գովազդային վահանակների վրա փակցված պաստառներին պատկերված է եղել Էրդողանը՝ նստած խալիֆայական գահին: Այս կերպ եգիպտական հեռուստաընկերությունը  ծաղրել է Թուրքիայի նախագահի՝ Օսմանյան խալիֆիայության վերականգնման մասին երազանքները:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Եգիպտոսի ոստիկանությունը արագ հեռացրել է պաստառները:

Նշվում է, որ նույն El- Gad հեռուստաընկերությունը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո  իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի հետ հարցազրույց է անցկացրել: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ