28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանն ու Թուրքիան «Թուրքական հոսք»-ի շուրջ համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանն ու Թուրքիան նախօրեին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Բերաթ Ալբայրաքը, արարողության ներկա են եղել նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում ընթացող 23-րդ Միջազգային էներգետիկ համաժողովի ժամանակ ելույթ էր ունեցել, որի ընթացքում հայտարարել էր, էներգետիկայի ոլորտում սահմանափակումներ անընդունելի են:

«Մենք պետք է էներգիայի տեղափոխման առումով ապահով լինենք: Մենք ներդրումներ ենք կատարում էներգիայի նոր աղբյուրների որոնման և բացահայտման համար, ներդրումներ ենք կատարում նաև արդյունահանման գործում, որքան էլ որ պայմանները դժվարին լինեն: Մենք ցանկանում ենք նաև կյանքի կոչել «Թուրքական հոսք» նախագիծը»-ասել էր նա։

РИА Новости-ի հաղորդմամբ, «Թուրքական հոսք» գազատարը բաղկացած է լինելու երկու խողովակաշարից` ընդհանուր 31.5 միլիարդ քառակուսի մետր ծավալով: Խողովակաշարերից մեկը ձգվելու է դեպի Թուրքիա , իսկ մյուս խողովակաշարով նախատեսվում է ռուսաստանյան գազը Թուրքիայի տարածքով տեղափոխել Եվրոպա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ