06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ռուբլին կրկին կթուլանա․ մասնագետների կանխատեսումը

Ամանորին մոտ օրերին ռուբլին կրկին կթուլանա։ Նման կանխատեսում է արել ՌԴ էկոնոմիկայի եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Յակով Միրկինը։ Նա նշել է, որ դեկտեմբերի վերջին, ամենայն հավանականությամբ, ռուբլու կուրսը կնվազի։ «Անգամ հանգիստ տարիներին դեկտեմբերին կուրսի տատանում էր լինում, այնպես որ՝ դա բնական է»,- ասել է նա, գրում է “Российская Газета”-ն։ Նա նշել է, որ այժմ ռուբլին […]

Պորոշենկոն հեռացրել է Սահակաշվիլիին նահանգապետի պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլլին պաշտոնից ազատելու մասին հրամանը, հայտնում է РИА Новости-ը։ Պորոշենկոյի որոշմամբ՝ Սահակաշվիլին ազատվել է նաեւ նախագահի խորհրդականի պաշտոնից։     Սահակաշվիլին զբաղեցրել էր Օդեսայի նահանգի նահանգապետի պաշտոնը նախորդ տարվա մայիսի 30-ին։ Օրերս նա հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, քանի որ «Ուկրաինան թաթախված է կաշառակերության մեջ»։

CHARLIE HEBDO-ն ծաղրել է Օբամային՝ ընտրությունների արդյունքներից հետո /ֆոտո/

ֆրանսիական հայտնի սկանդալային Charlie Hebdo հանդեսը, որը հայտնի է իր ծաղրանկարներով, այս անգամ ծաղրել է ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբամային՝ ելնելով երկրում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից։ Հանդեսի շապիկին Օբաման է, ով փախչում է իր վրա կրակող ոստիկաններից։ «Օբամա, նոր քաղաքացի, ինչպես մյուսները»,- մեկնաբանել է թերթը ծաղրանկարը։ Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքով՝ ԱՄՆ […]

Թրամփոկալիպսիս․ ինչպես են արձագանքել միջազգային լրատվամիջոցները Թրամփի հաղթանակին /ֆոտո/

Նախօրեին Դոնալդ Թրամփը ընտրվեց ԱՄՆ նախագահ։ Ահա թե ինչպես է այդ փաստին արձագանքել միջազգային մամուլը։ Իսպանական թերթը Թրամփի ընտրվելը վերնագրել է․ «Աստված, փրկիր Ամերիկան»։ Բրիտանական թերթի վերնագիրը․ «Թրամփի ապոկալիպսիսը»։ Ամերիկյան Daily News-ի վերնագիրը․ «Սարսափների տունը» Մոնրեալական թերթի շապիկը՝ «Աստված իմ» «Ամերիկյան ողբերգություն»  

Էմոցիոնալ որոշում չի լինելու

Henaran.am-ի հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ու դրանց արդյունքներին: Նշենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը հավաքել է 288 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ -Պարո՛ն Մեհրաբյան, Ձեզ համար սպասելի՞ էր այս արդյունքը: -Ոչ, ես չէի ակնկալում, ինձ համար սա անսպասելի արդյունք […]

Քաղաքական շո՞կ, թե՞ կանխատեսելի հաղթանակ

2016թ. նոյեմբերի 8-ին կայացան ԱՄՆ նախագահական ընտրություններ, որի արդյունքում Ընտրական կոլեգիայի անդամների ձայների 218-ը 279  հարաբերակցությամբ ընտրություններում հաղթեց և ԱՄՆ 45-րդ նախագահ դարձավ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը: Ընտրությունների արդյունքները հիրավի անակնկալ էին թե ԱՄՆ քաղաքացիների և թե աշխարհի մի շարք պետությունների համար: Միջազգային հանրության արձագանքը ևս միանշանակ չէ: Մինչ մի շարք առաջնորդներ՝ ներառյալ ԱՄՆ […]

Մեր միակ պատասխանը հարաբերությունների սառեցումն է լինելու. ԵՄ-ի պատասխանը Թուրքիային

Եվրախորհրդարանում Թուրքիայի  առաջընթացի զեկույցի հեղինակ Քեթի Փիրին պատասխանել է այդ երկրի արտգործնախարարության հայտարարությանը, որում ասվում էր, թե Եվրամիությունը թուրք ժողովրդի շրջանում կորցրել է հարգանքը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Փիրին, զեկույցի հրապարակումից առաջ անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը, ասել է. «Մեր միակ պատասխանը հարաբերությունների սառեցումն է լինելու»: Փիրիի հայտարարությանն էլ հետևել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի […]

Օբաման շնորհավորել է Թրամփին

ԱՄՆ-ի դեռեւս գործող նախագահ Բարաք Օբաման զանգահարել Է նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին՝  շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ, հայտնում է The Associated Press-ը։ Նշվում է, որ քաղաքական գործիչները «շատ ջերմ զրույց են ունեցել» եւ պայմանավորվել են հանդիպել առաջիկայում։ Ամենայն հավանականությամբ՝ այդ հանդիպումը կկայանա վաղը։  

«Դ. Թրամփը կարող է էմոցիոնալ պոռթկում ունենա` ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համար ամենևին էլ անակնկալ չէր ԱՄՆ նախագահի ընտրությունններում Դոնալդ Թրամփի հաղթանակը: Ըստ  նրա` մարդիկ արդեն հոգնել էին այն դասական քաղաքական գործիչներից, որոնք կան ամերիկյան քաղաքական դաշտում, հենց սա էր պատճառներից մեկը, որ հենց Թրամփին տրվեց ձայների մեծամասնությունը: Պատճառներից մյուսն էլ գործող նախագահ Բարաք Օբամայի աջակացությունն էր պարտված թեկնածու […]

Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ հաղթանակի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ համատեղ կաշխատեն՝ երկրների հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ, հայտնում է РИА Новости-ն։   Պուտինն իր շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ կառուցողական երկխոսություն կհաստատվի։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի