27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր միակ պատասխանը հարաբերությունների սառեցումն է լինելու. ԵՄ-ի պատասխանը Թուրքիային

Եվրախորհրդարանում Թուրքիայի  առաջընթացի զեկույցի հեղինակ Քեթի Փիրին պատասխանել է այդ երկրի արտգործնախարարության հայտարարությանը, որում ասվում էր, թե Եվրամիությունը թուրք ժողովրդի շրջանում կորցրել է հարգանքը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Փիրին, զեկույցի հրապարակումից առաջ անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը, ասել է. «Մեր միակ պատասխանը հարաբերությունների սառեցումն է լինելու»:

Փիրիի հայտարարությանն էլ հետևել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի արձագանքը:

«Եթե Եվրամիությունը ընտրի բանակցությունները սառեցնելու ճանապարհը, ապա հենց ինքն էլ կրելու է դրա հետևանքները: Եթե ԵՄ-ն սպառնում է Թուրքիայի հետ հարաբերությունները սառեցնել, ապա նմանատիպ սպառնալիքներին այստեղից պատասխան չի տրվելու»,- ասել է Քալընը:

Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ, անդրադառնալով ԵՄ-ի` Թուրքիայում տեղի ունեցող մասսայական ձերբակալությունների վերաբերյալ հայտնած մտահոգությանը, ասել էր.

«Եվրապառլամենտի պատգամավորներն ասում են` պետք է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները: Դուք նույնիսկ ուշացել եք, ժամ առաջ վերանայեք դրանք: Սակայն վերանայելուց հետո վերջնական որոշում ընդունեք»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ