Քաղաքական շո՞կ, թե՞ կանխատեսելի հաղթանակ
2016թ. նոյեմբերի 8-ին կայացան ԱՄՆ նախագահական ընտրություններ, որի արդյունքում Ընտրական կոլեգիայի անդամների ձայների 218-ը 279 հարաբերակցությամբ ընտրություններում հաղթեց և ԱՄՆ 45-րդ նախագահ դարձավ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը:
Ընտրությունների արդյունքները հիրավի անակնկալ էին թե ԱՄՆ քաղաքացիների և թե աշխարհի մի շարք պետությունների համար: Միջազգային հանրության արձագանքը ևս միանշանակ չէ: Մինչ մի շարք առաջնորդներ՝ ներառյալ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շնորհավորում են Թրամփին հաղթանակի կապակցությամբ, Թրամփի հաղթանակը իրական «շոկ» է շատերի համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՄԲ վարչապետ Թերեզա Մեյը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըլըմը, ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիինը և շատ այլոք շնորհավորել են Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում կրած հաղթանակի կապակցությամբ:
Ավելին, ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Գլազևը նույնիսկ արդեն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կչեղարկի ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
Իսկ ԵԽ նախագահ Մարտին Շուլցը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամպի հաղթանակը կբարդացնի Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը իր անհանգստությունն է հայտնել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների առնչությամբ, քանի որ այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ միջազգային շուկաների կայունության վրա՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Շվեդիան լավ հարաբերություններ է ունենալու ԱՄՆ-ի հետ, անկախ նախագահի անձից:
Սակայն մի շարք քաղաքական գործիչներ «չափազանց ազդված» են Թրամփի հաղթանակով: Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան Թրամփի հաղթանակը Բեռլինի պատի քանդումից հետո ամենախոշոր քաղաքական շրջադարձն է որակել:
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակըայն չէ, ինչ գերմանացիներից շատերը ցանկանում էին և ԱՄՆ արտաքին քաղաքականությանն այլևս այնքան կանխատեսելի չի լինելու, ինչպես առաջ էր, սակայն ընտրություններն արդեն կայացած են և իրենք ընդունում են արդյունքները:
Ուկրաինայի «Ծայրահեղական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն Թրամփի հաղթանակը «աղետ» է անվանել, իսկ ԵՄ պատգամավոր, Լատվիայի նախկին Պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը, Գերմանիայի Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Թրամփի հաղթանակը իրական «շոկ» են որակել:
Ֆրանսիայի ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության անդամ Ֆլորիան Ֆիլլիպպոն անդրադառնալով Թրամփի հաղթանակին հայտնել է. «Իրենց երկիրը կփլուզվի, իսկ մեր սկսել է կառուցվել»:
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը անդրադառնալով Թրամփի հաղթանակին իր թվիթերյան էջում գրել է. «Սա նեոլիբերալիզմի դարաշրջանի վերջն է»՝ հավելով, որ Brexit-ից և Թրամփի հաղթանակից հետո ամեն ինչ հնարավոր է, աշխարհը քանդվում է մեր աչքի առաջ»:
Ակնհայտ է, որ միջազգային հանրության տեսակետը Դոնալդ Թրամփի անձի և քաղաքականության նկատմամբ չափազանց տարբեր է:
Նարինե Մեհրաբյան