Մոսկվայում ձերբակալվել է սկանդալներով հայտնի Մառա Բաղդասարյանը /վիդեո/
Մոսկվայի ճանապարհային ոստիկանները ձերբակալել են իր սկանդալներով հայտնի Մառա Բաղդասարյանին։ Մեծահարուստի դուստրը հայտնի է իր ավտոարշավներով։ Այս անգամ էլ նա իր մեքենան կանգնեցրել է մայթին, նրան տուգանք են նշանակել, սակայն պարզվել է, որ նա դեռ 18 չվճարված տուգանք ունի։ Արդյունքում փողոցային արշավների սիրահար 23-ամյա Մառային ձերբակալել են։ Մառա Բաղդասարյանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: […]





































