07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հելոուինի տոնակատարությունը արյունահեղությամբ է ավարտվել

Ամերիկյան Նյու Յորք քաղաքում փոխհրաձգության արդյունքում 2 հոգի մահացել է, կա 5 վիրավոր։ Կրակոցները արձակել են անհայտ անձինք, որոնց հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Նշվում է, որ սպանվածներն ու վիրավորները հավաքվել էին՝ Հեոուինը տոնելու։

Թռիչք, որն ավարտ չունեցավ․ А321-ի վթարից մեկ տարի է անցել /վիդեո/

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 31-ին վթարի ենթարկվել Եգիպտոսից Ռուսաստան թռչող А321 ինքնաթիռը։ Ավելի ուշ պարզվեց, որ ինքնաթիռը պայթեցրել են․ ահաբեկչությունն իր վրա վերցրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Վթարի արդյունքում 224 հոգի, այդ թվում՝ երեխան, մահացան․․․ Մանրամասները՝ տեսանյութում  

Համաշխարհային բանկը ողջունել է Հայաստանի բարեփոխումները ձեռնարկատիրության ոլորտում

Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել եւ ձեռնարկատիրությամբ զբաղվելը Հայաստանում ավելի դյուրին է դարձել, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վալենտինա Սալթանեն, մեկնաբանելով Doing Business 2017 զեկույցը, որում Հայաստանը հինգ կետով բարելավել է դիրքը նախորդ տարվա համեմատ. «Զգալի ձեռքբերումներ են արձանագրվել եւ այն իրոք գնահատելի է, օրինակ այն, որ նոր ձեռնարկատիրություն բացելու համար ընդամենը 20 […]

Քվեարկեք իմ «աղջկա» օգտին․ Միշել Օբաման աջակցում է Քլինթոնին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշարվին եւ աջակցում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Օրերս Հարավային Կարոլինայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Միշել Օբաման ելույթ է ունեցել ու ասել, որ ցանկալի է, որպեսզի իրենք ունենան այնպիսի նախագահ, որը լրջորեն է վերաբերվում իր աշխատանքի։ «Մեզ այնպիսի նախագահ է պետք, […]

Հերթական հարձակումը դպրոցի վրա․ Սիրիայում կրկին երեխաներ են մահացել /վիդեո/

Սիրիական Հալեպում հերթական դպրոցի վրա է հարձակում տեղի ունեցել։ Ավիահարվածների հետեւանքով 3 երեխա է մահացել եւ կա ավելի քան տասը վիրավոր։ Աիահարվածները բաժին են ընկել ցածր դասարանում սովորող  երեխաների վրա։ Մանրամասները՝ տեսանյութում

Հոկտեմբերի 11-ից ի վեր գրոհի են ենթարկվել հինգ դպրոց․ բազմաթիվ երեխաներ են զոհվել

Սիրիայում դպրոցների վրա բազմակի գրոհների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ–ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքի (Anthony Lake) հայտարարությունը «Մինչև երեկ, երբ Սիրիայում դպրոցների համալիրը շարունակաբար գրոհվում էր՝ սպանելով տասնյակ երեխաներ և ուսուցիչներ, մեզ թվում էր, թե անբարոյականության խորությանը ծանոթ ենք: Այսօր հյուսիսային Հալեպում Դումայի (Douma) դպրոցների վրա գրոհների մասին զեկույցները խորացրեցին մեր նողկանքն ու վիրավորանքը: Հոկտեմբերի 11-ից ի վեր […]

Նրա գլխի հետ ինչ-որ բան այն չէ․ Քլինթոնի օգնականի սկանդալային հայտարարությունը

Wikileaks կայքը հերթական սկանդալային նյութերն է հրապարակել։ Համաձայն դրանց՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնական Խումա Աբեդինը նամակ է գրել նախընտրական շտաբի ղեկավարներին, նշելով, որ Քլինթոնի «գլխի հետ ինչ-որ բան այն չէ»։     «Նա ստիպված է լինելու ելույթի ժամանակ հուշումներից օգտվել, նրա գլխի հետ դեռ ինչ-որ բան այն չէ»,- գրել է նա։

Պուտինը պարգեւատրել է Հասմիկ Պողոսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներով և շքանշաններով է պարգևատրել մշակույթի արտասահմանյան մի շարք գործիչների, որոնց թվում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Վերջինը պարգեւատրվել է Պուշկինի շքանշանով: Բարեկամության շքանշանով է պարգեւատրվել Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։

Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պաշտոնակից Բարաք Օբամայի հետ: Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը, հղում անելով նախագահականի մամուլի ծառայությանը, գրում է, որ հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հետագա փուլերը: Օբաման դրական է գնահատել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի