28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Համաշխարհային բանկը ողջունել է Հայաստանի բարեփոխումները ձեռնարկատիրության ոլորտում

Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել եւ ձեռնարկատիրությամբ զբաղվելը Հայաստանում ավելի դյուրին է դարձել, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վալենտինա Սալթանեն, մեկնաբանելով Doing Business 2017 զեկույցը, որում Հայաստանը հինգ կետով բարելավել է դիրքը նախորդ տարվա համեմատ.

«Զգալի ձեռքբերումներ են արձանագրվել եւ այն իրոք գնահատելի է, օրինակ այն, որ նոր ձեռնարկատիրություն բացելու համար ընդամենը 20 օր է պահանջվում, լուրջ առաջընթաց է»:

Սալթանեի խոսքով, ամենալուրջ առաջընթացն արձանագրվել է նոր ձեռնարկության գրանցմումն ու վարկերի ստացումը ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ։

«Ողջունելի է, որ Հայաստանը ներդրել է շարժական գույքի գրավի իրավունքի սկզբունքը: Դա նշանակում է, որ փոքր եւ միջին ձեռնարկություններն այսուհետ կարող են վարկեր ստանալ շարժական գույքի, համակարգիչների, ավտոմեքենաների դիմաց: Այսինքն, վարկ ստանալու հնարավորությունները Հայաստանում ընդլայնվել են»:

Միեւնույն ժամանակ, Համաշխարհային բանկի մասնագետի խոսքով, դեռեւս լուրջ բարելավման կարիքն ունեն շինարարության իրավունքների արտոնագրի ստացման, էլեկտրականության անցկացման, պայմանագրերի պահանջների կիրակման եւ անվճարունակության կարգավորման ոլորտներում.

«Անվճարունակության խնդրի կարգավորումն այսօր Հայաստանում կարող է մինչեւ երկու տարի տեւել եւ եթե ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, այդ ժամանակահատվածում այն կլուծարվի, հետեւաբար, կլուծարվեն նաեւ աշխատատեղերը»:

Վալենտինա Սալթանեն ընդգծում է, որ Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է օգտագործել ներկա առաջընթացը եւ շարունակել բարեփոխումները.

«Կոչ ենք անում շարունակել առաջընթացը: Կարեւոր է միշտ պահպանել բարձր սանդղակը եւ առաջ ընթանալ՝ դեպի Նոր Զելանդիայի եւ Սինգապուրի ոսկե չափանիշը»:

Աղբյուր՝ Ամերիկայի ձայն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ