06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Մարիա Զախարովան հրապարակել է իր հարսանեկան լուսանկարը /ֆոտո/

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր հարսանեկան լուսանկարներից մեկը։ «Ուղիղ 11 տարեկան առաջ, Նյու-Յորքում։ Այսօր ես ավելի քիչ եմ կշռում, ավելի շատ գիտեմ, բայց կարեւորը՝ սովորել եմ սիրել։ Հ․Գ․ Ծաղկեփունջը ոչ ոքի չհասավ։ Հ․Գ․Գ․ Նյու-Յորքում ես աշխատում էի, ամուսինս հայրենական է, եկավ, ամուսնացանք, գնաց»,- մեկնաբանել է լուսանկարը […]

Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը հավաքել է 288 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Նշվում է նաեւ, որ մյուս թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թրամփին, շնորհավորել նրան՝ ընդունելով իր պարտությունը։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը։

Իրաքի հետ հարաբերություններում 3-րդ երկրի միջնորդության կարիք չունենք. Թուրքիան մերժել է Թեհրանին

Թուրքիան մերժել է Իրանի՝ թուրք-իրաքյան հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու առաջարկը: Իրանի միջնորդության առաջարկը մեկնաբանել է այդ երկրում Թուքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինը: Ինչպես հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, դեսպանը նշել է, որ Անկարայի և Բաղդադի կապերը չեն խզվել ու երրորդ երկրի միջնորդության կարիք չկա: Ըստ թուրք դիվանագետի՝ Թուրքիան դեմ չէ տարածաշրջանում կայունության հաստատման ուղղված […]

Հաղթանակին մեկ քայլ է մնում․ Թրամփն առաջատարն է

ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրություններին, հարցումների ու էկզիթ-փոլլերի արդյունքում, առաջատարը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփն է, նա առաջատարն է շուրջ 30 նահանգներում։ Թրամփը բացարձակ առաջատար է Ֆլորիդա, Օհայո եւ Հարավային Կարոլինա նահանգներում, հայտնում է РИА Новости-ն։ Նախօրեին մեկնարկած ընտրություններում հաղթելու համար թեկնածուին հարկավոր Է հավաքել 270 քվեատուների ձայները: Յուրաքանչյուր նահանգում քվեատուների թիվը հավասար Է Ներկայացուցիչների պալատի անդամների […]

Կենդանիներն ընտրում են Դոնալդ Թրամփին /վիդեո/

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են ընթանում եւ դրանց «մասնակցում են» նաեւ կենդանիները՝ աշխարհի տարբեր ծայրերում։ Վերջերս խիստ նորաձեւ են գուշակությունները՝ կենդանիների օգնությամբ, ու հենց նման գուշակություններով էլ այսօր մի շարք կենդանիներ զբաղվել են։   Ռուսաստանում, օրինակ, վագր Յունոնան եւ սպիտակ արջ Ֆելիքսը ընտրել են, թե ով կդնառնա ԱՄՆ նախագահ։ Նրանց դիմաց դրել են մսով լի երկու […]

Մոսուլում 100-ից ավելի գլխատված մարդկանց դիեր են հայտնաբերել

Մոսուլում մասսայական գերեզմանատուն է հայտնաբերվել, որում 100-ից ավելի գլխատված մարդկանց դի է եղել։ Ինչպես հայտնում է CNN-ը, նրանք խաղաղ բնակիչներ էին։ Նշվում է, որ մասսայական սպանդի հեղինակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն են։    

Եվրամիությունը կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը խստորեն քննադատել է Թուրքիայում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ասելբորնը նշել է, որ Եվրամիությունը կարող է օրակարգ բերել այս երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը: Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայից արտահանվող ապրանքների կեսը ուղղվում է դեպի եվրոպական երկրներ, իսկ Թուրքիայում կատարվող ներդրումների 60 տոկոսը գալիս է […]

Կաշառակերության մեջ թաթախված․ ինչու է հեռանում Սահակաշվիլին /վիդեո/

Ինչպես նախօրեին հայտնի դարձավ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական է տալիս։ Նա հայտարարել է, որ դա իր սեփական կամքով արված որոշում է, իսկ պատճառը կաշառակերությունն է, որում թաթախված է երկիրը։ Սահակաշվիլին կաշառակերության մեջ է մեղադրել անգամ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ «Ես որոշել եմ հեռանալ եւ պայքարի նոր փուլ սկսել։ Ես չեմ իջեցնում ձեռքերս, չեն հոգնում, […]

Նախագահական ընտրություններ ԱՄՆ-ում․ հայտնի են քվեարկության առաջին արդյունքները

Այսօր ԱՄՆ-ում ընթանալու են նախագահական ընտրություններ։ Ընտրություններից առաջ ամեն տարի ավանդաբար Դիքսվիլ-Նոթչ բնակավայրում նախնական քվեարկություն է անցկացվում։ Համաձայն նախնական քվեարկության արդյունքների՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է, գրում է AP-ն։ Քլինթոնը չորս ձայն Է ստացել ութից, Թրամփը՝ երկու ձայն: Եվս մեկ ձայն ստացել է Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Հերի Ջոնսոնի օգտին: Վերջին քվեաթերթիկում գրված Է եղել […]

Ֆրանսիայում բացվել է Միսաք Մանուշյանի կիսանդրին

Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի Պերդիգիեի անվան կենտրոնական զբոսայգում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի հարևանությամբ, տեղի ունեցավ ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանակիր Միսաք Մանուշյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին Ավինյոնի քաղաքապետ Սեսիլ Հելլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Ավինյոնի հայ-ֆրանսիական կազմակերպության նախագահ Վերոնիկ Բրունա-Մարդոյանը, ֆրանսահայ նախկին մարտիկների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի