07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եվրամիությունը կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը խստորեն քննադատել է Թուրքիայում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ասելբորնը նշել է, որ Եվրամիությունը կարող է օրակարգ բերել այս երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը: Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայից արտահանվող ապրանքների կեսը ուղղվում է դեպի եվրոպական երկրներ, իսկ Թուրքիայում կատարվող ներդրումների 60 տոկոսը գալիս է հենց Եվրամիությունից:

Ասելբորնը շեշտել է, որ վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական զարգացումների լույսի ներքո այս տնտեսական ցուցանիշները կարող են օգտագործվել որպես Անկարայի վրա ճնշում գործադրելու միջոց:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նկատել է տվել, որ Էրդողանն ինքն իրեն ընկալում է որպես բացարձակ ուժ  և անտեսում է իրավական պետության բոլոր կանոնները: Ասելբորնը նշել է, որ ստեղծված իրավիճակը հարիր չէ Եմ անդամակցության ձգտող պետությանը: Նրա կարծիքով՝ Թուրքիան «քաղաքական մահվան» ժամանակաշրջան է ապրում, իսկ քաղաքացիների հանդեպ կիրառվում են ֆաշիստական մեթոդներ:

Իսկ Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը, խստորեն քննադատելով Թուրքիային, առաջարկել է չեղարկել գաղթականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը: Ըստ նրա՝ Թուրքիան արագորեն վերածվում է բռնապետության, իսկ Էրդողանը փորում է ժողովրդավարության և օրենքի պետության գերեզմանը:

Թուրքիային ուղղված քննադատություններ է հնչեցրել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը: Նա շեշտել է, որ լրագրողներին ու ընդդիմադիր առաջնորդներին բանտարկող պետությունը  տեղ չունի Եվրամիությունում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ