16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կենդանիներն ընտրում են Դոնալդ Թրամփին /վիդեո/

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են ընթանում եւ դրանց «մասնակցում են» նաեւ կենդանիները՝ աշխարհի տարբեր ծայրերում։ Վերջերս խիստ նորաձեւ են գուշակությունները՝ կենդանիների օգնությամբ, ու հենց նման գուշակություններով էլ այսօր մի շարք կենդանիներ զբաղվել են։

 

Ռուսաստանում, օրինակ, վագր Յունոնան եւ սպիտակ արջ Ֆելիքսը ընտրել են, թե ով կդնառնա ԱՄՆ նախագահ։ Նրանց դիմաց դրել են մսով լի երկու դդում՝ մեկը Դոնալդ Թրամփի տեսքով, մյուսը՝ Հիլարի Քլինթոնի։

Արդյունքում վագրն ընտրել է Քլինթոնին, իսկ արջը, մի քիչ տատանվելուց հետո, նախընտրել է Թրամփին։

 

Թրամփին է ընտրել նաեւ Գեդա կապիկը՝ Չինաստանից։ Նա էլ թեկնածուների նկարներով բանանների միջեւ է ընտրություն կատարել։ Ընդ որում, Գեդան հասարակ կապիկ չէ, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նա հենց սկզբից ընտրել էր, որ Պորտուգալիան է չեմպիոն դառնալու։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ