23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էմոցիոնալ որոշում չի լինելու

Henaran.am-ի հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ու դրանց արդյունքներին: Նշենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը հավաքել է 288 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։

-Պարո՛ն Մեհրաբյան, Ձեզ համար սպասելի՞ էր այս արդյունքը:

-Ոչ, ես չէի ակնկալում, ինձ համար սա անսպասելի արդյունք էր:

-Ինչո՞ւ, ըստ Ձեզ, նման արդյունք գրանցվեց:

-Սա ավելի շատ բողոքական  ընտրազանգվածի ռեակցիան էր պետական ինստիտուտների գործունեության նկատմամբ, որն ինչ-որ առումով լճացել էր ու կորցրել էր հետադարձ կապը հանրության հետ, ու հանրությունն այդպես էր գնահատում և իր քվեարկությամբ ցույց տվեց իր վերաբերմունքը:

Ինչպե՞ս կանդրադառնա այս փոփոխությունը ԼՂՀ հիմնախնդրի վրա` հաշվի առնելով նաև այն, որ եղան հրապարակումներ, որ ԱՄՆ նորընտիր նախագահը բիզնես է կիսում ադրբեջանցի գործարարի հետ:

Չեմ կարծում, որ դա էական ազդեցություն կարող է ունենալ ամերիկյան քաղաքականության վրա, ի վերջո ամերիկյան քաղաքականությունը դուրս է նման նախասիրություններից ու նապախատվություններից, 2-րդը` այնուամենայնիվ, փոփոխություններ տեղի կունենան, բայց նաև դեռ երկար ժամանակ կգործի իներցիայի ուժը:

Ավելի կմանրամասնե՞ք:

-Նկատի ունեմ` փոփոխություն կարճաժամկետ հեռանկարում չի լինի, կգործի իներցիայի ուժը, իսկ թե ինչպիսի դիրքորոշում կձևավորվի, կախված կլինի մի քանի այլ գործոններից` թե ինչպիսի հարաբերություններ կձևավորվեն Միացյալ նահանգների ու Ռուսաստանի միջև,  ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև, ինչպիսի մոտեցումներ կձևավորվեն հետխորհրդային երկրների նկատմամբ, Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ, մասնավորապես, այդ ամենի համատեքստում էլ հանրագումարում մենք կունենանք մոտեցումներ` կապված ղարաբաղյան կարգավորման հետ:

Բ. Օբաման այդպես էլ չարտասանեց Ցեղասպանություն բառը: Հնարավո՞ր է, որ Դ. Թրամփը, որ անսպասելի քայլերով է հայտնի, էմոցիոնալ պոռթկում ունենա` ճանաչելով Ցեղասպանության փաստը:

-էմոցիոնալ որոշում չի լնելու, դա չափազանց լուրջ ու կարևոր հարց է թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Դա պայմանավորված է լինելու հենց այս հարաբերություններից:

Այս պահին էլ քանի որ հարցերը շատ են, քան պատասխանները, վաղաժամ է ինչ-որ եզրահանգումներ անել, քանի որ դա ավելի շատ կլինի պայծառատեսություն, քան քաղաքագիտություն:

 

Զրույցը վարեց Սերինե Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ