31 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

BMW-ի նախագծած եզակի զբոսանավը դրվել է վաճառքի /Տեսանյութ/

Առաջին և միակ այս զբոսանավը նախագծվել է BMW Designworks-ի կողմից։ Անցյալ տարի գերմանական Tyde նավաշինարանում կառուցված ֆուտուրիստական ​​նավը վաճառվում է SBX Cars առցանց աճուրդում։ Չնայած իր յուրահատուկ տեսքին՝ այն կարող է զարգացնել առավելագույն 50 կմ/ժ արագություն: Motor.ru-ի փոխանցմամբ՝ անձնակազմի հատվածը պարունակում է մի քանի նստատեղեր, կառավարման կայան և 32 դյույմանոց էկրան, որի ինտերֆեյսը հիմնված է […]

Աշակերտները կսովորեն ԱԲ-ն /Տեսանյութ/

ՌԻԱ Նովոստի-ի  փոխանցմամբ՝ չինական դպրոցներում աշակերտներին կսովորեցնեն օգտագործել արհեստական ​​բանականությունը: Իշխանություններ ցանկանում են, որպեսզի տարրական դասարաններում աշակերտները ծանոթանան տեխնոլոգիային, իսկ բարձր դասարաններում ստեղծեն նախագծեր և հավելվածներ՝ օգտագործելով արհեստական բանականությունը: Չինաստանի ինտերնետային տեղեկատվական կենտրոնի զեկույցի համաձայն՝  արհեստական բանականության արտադրանքներից օգտվողների թիվը երկրում հասել է 230 միլիոնի։ Կառավարության ժամանակավոր միջոցները  կարգավորում են արհեստական ​​բանականության ծառայությունները : Դրանք […]

Ծովային կրիային ուտելուց հետո երեք հոգի մահացել են, կան  տասնյակ հիվանդներ /Տեսանյութ/

Երեք մարդ մահացել է, առնվազն 32-ը հոսպիտալացվել են Ֆիլիպիններում այն ​​բանից հետո, երբ կերել են շոգեխաշած ծովային կրիային: Հատկանշական է, որ կրիայի այդ տեսակը գտնվում է վտանգված վիճակում։ Թեդուրայի տասնյակ բնակիչներ տառապել են փորլուծությունից, փսխումից և որովայնի սպազմից անցյալ շաբաթ ճաշատեսակն ուտելուց հետո Մագուինդանաո դել Նորտե նահանգի ծովափնյա քաղաքում: Թեև Ֆիլիպինների շրջակա միջավայրի պաշտպանության օրենքներով […]

Զանգվածային սպանդ ՝ հինդու աստվածուհու պատվին /Տեսանյութ/

Հարյուրավոր դահիճներ բութ մետաղյա սրերով՝ ավանդական խուկուրիներով կտրել են սարսափած, աղաղակող կենդանիների պարանոցները՝ առնետներից ու աղավնիներից մինչև այծեր և ջրային գոմեշներ, կրոնական ծիսակարգի համար: Շուտով հինդուական տաճարի տարածքով հոսել են կարմիր գետեր, և մարդիկ սկսել են տոպրակներով տանել զոհաբերված կենդանիների գլուխները։ Ենթադրվում է, որ ավելի քան 200,000 կենդանի է զոհաբերվել կիրակի և երկուշաբթի օրերին Բարիյարպուրում՝ […]

Դարձել է աշխարհի չեմպիոն /Տեսանյութ/

18-ամյա հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն նվաճեց շախմատի աշխահի չեմպիոնի տիտղոսը` դառնալով ամենաերիտասարդ չեմպիոնը շախմատի պատմության մեջ։ Սինգապուրում անցկացված չեմպիոնական մրցամարտի 14-րդ պարտիայում Գուկեշ Դոմարաջուն սև ֆիգուրներով պարտության մատնեց աշխարհի արդեն նախկին չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրենին։ Մրցամարտի վերջնական հաշիվն է՝ 7,5:6,5։ Ամեն մասնակիցը 200 հազարական դոլար կստանա ամեն հաղթանակի համար: Վիշվանաթան Անանդից հետո Գուկեշ Դոմարաջուն […]

Նախարարին պայթեցրել են /Տեսանյութ/

Associated Press-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում չորեքշաբթի մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է փախստականների հարցերով նախարարը և ևս երկու մարդ: Պայթյունը որոտացել է նախարարության շենքում, որի հետևանքով զոհվել է փախստականների հարցերով նախարար Խալիլ Հաքքանին: Նշենք, որ  Խալիլ Հաքքանին «Թալիբան» շարժումից Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիրաջուդդին Հաքքանիի հորեղբայրն է։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել […]

Ասադը Մոսկվայում է /Տեսանյութ/

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը գտնվում է Մոսկվայում և ապաստան է ստացել Ռուսաստանում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին։ «Ասադն ու իր ընտանիքը ժամանել են Մոսկվա. Ռուսաստանը, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան է տրամադրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Նախագահը ներգաղթյալներին կարտաքսի /Տեսանյութ/

NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնավարման իր քառամյա ժամկետում  արտաքսել ԱՄՆ-ի բոլոր անօրինական ներգաղթյալներին: Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է նախագահի պաշտոնում իր առաջին օրն արդեն գործողություններ ձեռնարկել՝ փորձելով վերացնել ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիությունը: Նոյեմբերի կեսերին Թրամփը հաստատել էր, որ ծրագրում է արտակարգ դրություն հայտարարել և օգտագործել ԱՄՆ զինված ուժերը […]

Նախագահը զոհվել է /Տեսանյութ/

Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի երկրների հետ ռազմավարական գործընկերության ցանկության մասին։ «Կոալիցիան ակնկալում է ռազմավարական գործընկերություն տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ՝ Սիրիան իր բոլոր քաղաքացիների համար վերակառուցելու […]

Շվեդիայում  նոր օրենքով սեռափոխություն կարող են անել արդեն 16 տարեկանում /Տեսանյութ/

Շվեդիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով   նվազեցնում է  սեռափոխության համար պարտադիր տարիքը: Այսպիսով, մարդիկ կարող են փոխել իրենց սեռը  ոչ թե միայն 18 տարեկանից, այլ արդեն՝  16-ից: Օրենքն ընդունվել է Շվեդիայի խորհրդարանում 234 կողմ, 94 դեմ ձայներով։ Թեև Շվեդիան առաջին երկիրն էր, որը օրինականացրեց գենդերային սեռափոխությունը, նոր օրենքը բուռն քննարկումների տեղիք է տվել: Մանրամասները՝ կից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված