19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Թագավոր Չարլզի վրա գոռացել են.  Սա քո երկիրը չէ /Տեսանյութ/

Թագավոր Չարլզը  Ավստրալիայի խորհրդարանում ելույթը ավարտելուց հետո անակնկալի է եկել: Անկախ սենատոր Լիդիա Թորփն ընդհատել է արարողությունը մայրաքաղաք Կանբերայում՝ բղավելով մոտ մեկ րոպե, մինչև նրան ուղեկցել են անվտանգության աշխատակիցները: «Մեր ժողովրդի» դեմ ցեղասպանության մասին հայտարարություններ անելուց հետո լսվում էր, թե ինչպես է նա բղավում. «Սա քո երկիրը չէ, դու իմ թագավորը չես»: Թորփը, ով անկախ […]

Նեապոլում սեռական օրգանի 12 մետրանոց քանդակ են տեղադրել /Տեսանյութ/

Նեապոլում առնանդամի հսկայական քանդակ է հայտնվել: Jam Press-ի փոխանմամբ՝  12 մետր երկարությամբ առնանդամը, որը կոչվում է «Tu si’ ‘na cosa grande’» («Դու մեծ բան ես»), վերջերս տեղադրվել է Նեապոլի Piazza Municipio-ում: Ծիածանագույն առնանդամը Գաետանո Պեշեի մտահղացումն էր, ով մահացել է վեց ամիս առաջ՝ 83 տարեկանում։ Պեշեն ստեղծել է «Մեծ բանը»՝ որպես Պուլչինելլայի խորհրդանշական կերպարի մեկնաբանություն, […]

Սպանել են քահանային

Մեքսիկայում զինված անձինք գնդակահարել են կաթոլիկ քահանայի, ով եղել է բնիկների իրավունքների բացահայտ ջատագով և դատապարտել է իր համայնքում տիրող կարտելային բռնությունը: Հայր Մարսելո Պերեսը սպանվել է կիրակի օրը հարավային Չիապաս նահանգում պատարագ մատուցելուց հետո, հայտնել է դատախազությունը։ Քահանան  գրեթե երկու տասնամյակ պայքարել էր  Ցոտցիլ բնիկ խմբի իրավունքների համար: Ճիզվիտների միաբանությունը պնդում է, որ նրա […]

Ջրհեղեղներ Իտալիայում /Տեսանյութ/

Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանը տուժել է զանգվածային ջրհեղեղներից: Տարերային աղետի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Շաբաթ և կիրակի օրերին տարածաշրջանում տարհանվել է մոտ 3000 մարդ, որից մոտ 2100-ը՝ Բոլոնիայում, մոտ հազարը՝ Կադելբոսկոյի քաղաքում։ Ռավեննայի մերձակայքում գտնվող Բագնիոկավալո քաղաքը, որը սեպտեմբերին տուժել էր ջրհեղեղից, ամբողջությամբ տարհանվել է։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի բանկերին /Տեսանյութ/

Իսրայելը ռմբակոծել է Լիբանանի ողջ տարածքը՝ նշելով, որ թիրախավորում է Հեզբոլլահի կողմից օգտագործվող բանկի մասնաճյուղերը: Իսրայելական բանակը մեկ ժամից պակաս ժամանակում 24 նախազգուշացում է տվել օդային հարվածների մասին, որոնց մեծ մասը եղել է հարավային Բեյրութում: Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ քաղաքը «բոցերի մեջ է»: Մանրամասները՝ կից տեսանյութում:  

Ամենամեծ հեռուստացույցը կվաճառվի 10.000 դոլարով /Տեսանյութ/

Huawei-ը ներկայացրել է մինչ օրս իր ամենամեծ խելացի հեռուստացույցը՝ 110 դյույմանոց Smart TV V5 Max-ը, որն աշխատում է HarmonyOS 4.5 օպերացիոն համակարգով: Huawei Smart TV V5 Max-ն ունի SuperMiniLED էկրան՝ Ultra HD 4K լուծաչափով (3840 x 2160 պիքսել) և 120 Հց թարմացման արագություն՝ 12 մմ շրջանակով: Հեռուստացույցի չափերն են՝ 2467,88 մմ x 1417,42 մմ x […]

Փոթորկից հետո անհետ կորել է մոտ 100 մարդ /Տեսանյութ/

Նահանգապետ Ռոյ Կուպերը երեկ հայտնել է, որ Հյուսիսային Կարոլինայում 92 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում Հելեն փոթորկից շաբաթներ անց, որը ավերել է նահանգի արևմտյան հատվածը։ Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Կուպերը նախազգուշացրեց, որ թիվը կարող է փոխվել, քանի որ անհայտ կորածների մասին ավելի շատ հաղորդումներ են հայտնում: «Ես ուզում եմ զգուշացնել, որ սա վերջնական […]

ԱՄՆ-ը Իսրայելին 30 օր է տվել /Տեսանյութ/

ԱՄՆ-ն նամակով դիմել է Իսրայելին՝ 30 օր ժամանակ տալով Գազայի հատվածում մարդասիրական օգնության հասանելիությունը խթանելու համար, հակառակ դեպքում կդադարեցնի իր կողմից տրվող  ռազմական օգնությունը: Նամակը, որն ուղարկվել է կիրակի օրը, համարվում է ԱՄՆ-ի հայտնի գրավոր նախազգուշացումը իր դաշնակցին և գալիս է Գազայի հյուսիսում Իսրայելի նոր հարձակման ֆոնին, որը, ըստ տեղեկությունների, մեծ թվով քաղաքացիական զոհերի պատճառ […]

Սպանել են քաղաքական գործչին /Տեսանյութ/

66-ամյա Բաբա Սիդիկը, ով երեք անգամ  զբաղեցրել է նախարարի պաշտոնը Մահարաշտրա նահանգում, շաբաթ գիշեր Մումբայում սպանվել է որդու գրասենյակի մոտ: Երկու կասկածյալներ կալանքի տակ են այն բանից հետո, երբ Բաբա Սիդիկի վրա մի քանի անգամ կրակել են: Սիդիկը տասնամյակներ շարունակ կապված էր գլխավոր ընդդիմադիր Կոնգրեսի կուսակցության հետ, սակայն վերջերս միացել էր Ազգայնական կուսակցությանը: Մանրամասները՝ կից […]

Հյուսիսային Կորեան արդյոք օգնում է Ռուսաստանին / Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահն ասում է, որ իր երկիրը և նրա դաշնակիցները պետք է զարգացնեն իրենց պատասխանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի խորացող դաշինքը: «Մենք տեսնում ենք աճող դաշինք Ռուսաստանի և այնպիսի ռեժիմների միջև, ինչպիսին Հյուսիսային Կորեան է», – ասել է Զելենսկին կիրակի երեկոյան իր տեսաուղերձում։ «Սա այլևս միայն զենք տեղափոխելու մասին չէ։ Խոսքն իրականում Հյուսիսային Կորեայից մարդկանց օկուպացիոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի