24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեստոստերոնի բարձր հորմոնը օգնում է Կովիդի ժամանակ /Տեսանյութ/

JAMA Network Open -ի փոխանցմամբ՝ Սենթ Լուիսի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել տեստոստերոնի հորմոնի մակարդակի բարձրացման

և տղամարդկանց շրջանում ծանր COVID-19-ի ռիսկի նվազեցման միջև:

Հետազոտողները վերլուծել են COVID-19-ով ախտորոշված ավելի քան 150 հազար ամերիկացի տղամարդկանց տվյալները։

Արդյունքները ցույց են տվել, որ արյան մեջ տեստոստերոնի՝ 200 նանոգրամ/դեցիլիտր բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ՝ հորմոնի ցածր մակարդակ ունեցողների համեմատ

36%-ով ավելի քիչ են հոսպիտալացվել:

Ավելին, բարձր տեստոստերոն ունեցող տղամարդկանց շրջանում COVID-19-ից մահվան ռիսկը ևս 33%-ով ցածր է եղել։

Գիտնականների կարծիքով՝ այս տվյալները կասկածի տակ են դնում նախկինում առաջ քաշված այն վարկածը, ըստ որի տեստոստերոնն ի վիճակի է խորացնել հիվանդության ընթացքը։

Հետազոտողները միաժամանակ նշել են, որ տեստոստերոնը խթանող դեղամիջոցներ ընդունող տղամարդկանց շրջանում հոսպիտալացման ռիսկը 16%-ով նվազել է,

իսկ COVID-19-ի պատճառով մահանալու ռիսկը՝ 24%-ով:

Գիտնականները ենթադրում են, որ տեստոստերոնի պաշտպանիչ հատկություններն թերևս առնչվում են իմունային համակարգի վրա դրա ազդեցության

և բորբոքումը կարգավորելու ունակությանը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ