Նախագահը զոհվել է /Տեսանյութ/
Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալվել է։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի երկրների հետ ռազմավարական գործընկերության ցանկության մասին։
«Կոալիցիան ակնկալում է ռազմավարական գործընկերություն տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ՝ Սիրիան իր բոլոր քաղաքացիների համար վերակառուցելու համար՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից», –
ասվում է կոալիցիայի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։
Թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը հայտարարել է, որ գրավել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, և որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը փախել է երկրից, հայտնում է Al Jazeera-ն։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գտնվելու վայրի վերաբերյալ հստակություն չկա, նա մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել,
ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի քաղաքական կոմիտեի անդամ Անաս ալ-Աբդան։
Ընդդիմությունը հայտարարել է, որ 10 մլն դոլարով կպարգևատրի նրանց, ովքեր կօգնեն ձերբակալել Ասադին, գրում է թուրքական Yeni Safak պարբերականը։
Reuters-ի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ նախագահը զոհվել է ավիավթարի հետևանքով։
Ըստ Al Jazeera-ի՝ օդանավակայանը թուրքամետ զինյալների հսկողության տակ հայտնվելուց մի քանի րոպե առաջ թռիչքներին հետևող համակարգերը ինքնաթիռ են հայտնաբերել Սիրիայի օդային տարածքում:
Syrian Air 9218 համարով Իլ-76 ինքնաթիռը վերջին թռիչքն է եղել Դամասկոսից։
Սկզբում ինքնաթիռը ուղղվել է արևելք, հետո թեքվել հյուսիս։
Մի քանի րոպե անց նրա ազդանշանն անհետացել է, երբ նա պտտվել է Հոմսի վրա:
«Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին հայտարարել է, որ կառավարական բոլոր հաստատությունները կմնան Սիրիայի ներկայիս վարչապետի վերահսկողության տակ, քանի դեռ դրանք պաշտոնապես չեն հանձնվել։
Մանրամասները՝ կից տեսանյութում: