05 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ծովային կրիային ուտելուց հետո երեք հոգի մահացել են, կան  տասնյակ հիվանդներ /Տեսանյութ/

Երեք մարդ մահացել է, առնվազն 32-ը հոսպիտալացվել են Ֆիլիպիններում այն ​​բանից հետո, երբ կերել են շոգեխաշած ծովային կրիային:

Հատկանշական է, որ կրիայի այդ տեսակը գտնվում է վտանգված վիճակում։

Թեդուրայի տասնյակ բնակիչներ տառապել են փորլուծությունից, փսխումից և որովայնի սպազմից անցյալ շաբաթ ճաշատեսակն ուտելուց հետո Մագուինդանաո դել Նորտե նահանգի ծովափնյա քաղաքում:

Թեև Ֆիլիպինների շրջակա միջավայրի պաշտպանության օրենքներով ծովային կրիաներ որսալն ու սպառելը անօրինական է, որոշ համայնքներում ծովային արարածները դեռևս ուտում են որպես ավանդական դելիկատես:

Սակայն ծովային կրիաները, որոնք ուտում  են աղտոտված ջրիմուռներ, կարող են թունավոր լինել:

Շներից, կատուներից և հավերից մի քանիսը, որոնց կերակրել են նույն ծովային կրիայով, նույնպես սատկել են, BBC-ին հայտնել է տեղի պաշտոնյան Իրեն Դիլոն:

Նա հավելել է, որ իշխանությունները հետաքննում են մահվան պատճառները։

Ծովային կրիան եփվել է որպես ադոբո՝ հայտնի ֆիլիպինյան ուտեստ, որը բաղկացած է մսից և բանջարեղենից՝ քացախով և սոյայի սոուսով:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ