11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Աշակերտները կսովորեն ԱԲ-ն /Տեսանյութ/

ՌԻԱ Նովոստի-ի  փոխանցմամբ՝ չինական դպրոցներում աշակերտներին կսովորեցնեն օգտագործել արհեստական ​​բանականությունը:

Իշխանություններ ցանկանում են, որպեսզի տարրական դասարաններում աշակերտները ծանոթանան տեխնոլոգիային, իսկ բարձր դասարաններում ստեղծեն նախագծեր և հավելվածներ՝ օգտագործելով արհեստական բանականությունը:

Չինաստանի ինտերնետային տեղեկատվական կենտրոնի զեկույցի համաձայն՝  արհեստական բանականության արտադրանքներից օգտվողների թիվը երկրում հասել է 230 միլիոնի։

Կառավարության ժամանակավոր միջոցները  կարգավորում են արհեստական ​​բանականության ծառայությունները : Դրանք սահմանում են, որ արհեստական բանականության ստեղծած բովանդակությունը

պետք է ներկայացնի հիմնական սոցիալիստական ​​արժեքները, չվտանգի ազգային անվտանգությունը և չպարունակի ահաբեկչության և բռնության քարոզչություն, պոռնոգրաֆիա, կեղծ և վնասակար տեղեկատվություն:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ