17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Նոր մանրամասներ Սպիտակի մասսայական թունավորման դեպքից /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք,   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 11 բնակիչ: Նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցել են նախ նշված բժշկական կենտրոն, […]

Թունավորմամբ 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:  Կեսօրին մոտ Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել շուրջ 12 քաղաքացիներ, որոնց մեջ նաև երեխաներ կան: armlur.am-ը գրում է՝ քաղաքացիները թունավորվել են շաուրմայից, որը գնել են քաղաքի կենտրոնում գտնվող «Թեժ կրակ» խորտկարանից:   Տուժածներն այս պահին բուժօգնություն են ստանում հիվանդանոցում, վիճակները […]

Կանխարգելվում է կուրությունը

«Անհասության   ռետինոպաթիայի նորածնային սկրինիգ և բուժում» ծրագրի նպատակն է նորածիններին փրկել կուրությունից։ Այս խնդրիառաջացման հավանականությունն ավելի բարձր է, երբ երեխան ծնվում է անհաս կամ նորածնային շրջանում ենթարկվում է վերակենդանացման միջամտությունների: Այդ երեխաների մոտ ակնագունդը դեռևս հասունացած չի լինում, իսկ աչքի հատակի անոթները լինում են թերզարգացած: Հետագայում դա կարող է  հանգեցնել տեսողության կորստի: «Հայկական ակնաբուժական նախագիծ» […]

Կիրականացվեն պատվաստումներ պապիլոմավիրուսային վարակի դեմ

Պատվաստումների ազգային օրացույցում նախատեսված է մինչև 2018 թվականը ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումներ։ Այն առավել հայտնի է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Առողջապահության նախարարությունն այդ նպատակով 2016 թվականին օժանդակության համար ծրագրային առաջարկով դիմել էր ԳԱՎԻ (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կազմակերպությանը։  Հավանություն տալով ներկայացված ծրագրին`  ԳԱՎԻ-ին պատրաստակամություն է հայտնել առաջին երկու տարվա […]

Ձմեռը դեպրեսիաների արտահայտման «լավագույն» ժամանակահատվածն է

Ընդունված է հասարակության խոցելի խումբ համարել երեխաներին և ծերերին: Նրանք են, որ մշտապես հատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Ցրտաշունչ ձմեռը մեծահասակների նկատմամբ հատուկ ուշադրություն սահմանելու ևս մեկ առիթ է: Ինչպես հայտնի է տարիքին զուգահեռ մեծանում է հենաշարժողական համակարգի հիվանդությունների հավանականությունը: Օրգանիզմում նյութափոխանակության ռեակցիաների, օգտակար նյութերի, վիտամինների ներծծման դանդաղումը հանգեցնում է կալցիումի պակասի: Այսպիսով փխրուն […]

Նարնջի հյութն ավելի օգտակար է, քան նարինջը

Շատերն այն կարծիքին են, որ նարինջն ավելի օգտակար է, քան դրանից պատրաստված հյութը: Բայց մի նոր հետազոտություն է անցկացվել, որի արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ նարնջի հյութը շատ ավելի օգտակար է բուն նարնջից: Պատճառը, ըստ նրանց, այն է, որ հյութի մեջ առկա օգտակար նյութերը օրգանիզմն ավելի հեշտ է կլանում: Այսպես՝ նարնջի մեջ առկա […]

Կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը մշակվում են

Հայաստանի առողջապահության համակարգում առկա խնդիրների լուծման,   առաջնահերթ նպատակները և ծրագրերը հստակեցնելու, ինչպես նաև առանձին ոլորտների գործունեության բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով 2016թ. հոկտեմբերին ՀՀ առողջապահության  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովներից մեկը մշակում է կլինիկական ուղեցույցները և պացիենտի վարման գործելակարգերը։ Մեր երկրում կլինիկական մի շարք մասնագիտությունների գծով, իհարկե, առկա են  բժշկական ուղեցույցներ և գործելակարգեր։ Սակայն, փորձագետներն այն […]

Նուռը՝ ընդդեմ սրտի նոպաների

Այս միրգը հատկապես օգտակար է րանց համար, ովքեր ենթակա են սրտանոթային համակարգի հիվանդությունների մեծ ռիսկի: Նռան հյութը հակաօքսիդանտների և պոլիֆենոլների օգնությամբ անոթների պատերն ազատում է «վնասակար խոլեստերինից»: Նռան կամ դրա հյութի պարբերական օգտագործումը լայնացնում է անոթները, ուժեղացնում է արյան հոսքը՝ օգնելով հիպերտոնիայի դեպքում: Որոշ հետազոտություններ հաստատում են նռան օգտակարությունը կանանց կրծքի շրջանում չարորակ գոյացությունների դեպքում: […]

Կանխվում են ծանր հիվանդությունները

Նորածնային սկրինինգ ծրագրերի շրջանակում 2016թ. ընթացքում հանրապետության  ծննդատներում իրականացված հետազոտությունների արդյունքում բնածին հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում) է հայտնաբերվել  19 երեխայի մոտ։ Այդ փոքրիկները գտնվում են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի հսկողության ներքո և ստանում անհրաժուշտ բուժում։ Ֆենիլկետոնուրիայի նորածնային սկրինինգի արդյունքում անցած տարի հայտնաբերված 7 երեխայի դիսպանսեր հսկողությունն իրականացվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանք ևս ստանում են անվճար […]

Տուժածներից մեկը վաղը կվիրահատվի

Ռուսաստանի Դաշնության Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։ ՀՀ  5 քաղաքացիները շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։ Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի