18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ձու. օգտակար հատկանիշները

Ըստ միջազգային «Obesity» ամսագրի ուսումնասիրության՝ նրանք, ովքեր ձու են ուտում նախաճաշին, 65 տոկոս ավել քաշ են կորցնում, քան նրանք, ովքեր նախաճաշին օգտագործում են նույն կալորիականությամբ այլ սնունդ: Կերեք նաեւ դեղնուցը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դեղնուցի ճարպը կարեւոր է հագեցվածության զգացողություն ապահովելու համար: Հավկիթի հանքային աղերի եւ սննդանյութերի օգտակար հատկությունները գերազանցում են նրա խոլեստերինի […]

Բացահայտվել է բարակ իրանի գաղտնի նշանակությունը

Բրիտանացի գիտնականները կապ են գտել բարակ իրանի և կնոջ անձնային բնութագրերի միջև։Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։ Պարզվել է, որ առավել առողջ և հաջողակ կանայք ամենից հաճախ ձիգ կազմվածք ունեցողներն են։ «Բարակ իրանը հարստություն է խորհրդանշում, հաջողություն և ինքնավերահսկում։ Այնքան էլ հեշտ չէ պահպանել ձիգ մարմինը ողջ կյանքի ընթացքում, իսկ ծննդաբերած կանանց համար այս […]

Օգտակար խորհուրդներ ատամի ցավի դեմ

Եթե ցավում է ատամը, ապա անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ այցելել, ապա պետք է փորձել մեղմել ցավը: 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերևների վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր, եռացրեք ևս 10 րոպե: Սառեցնելուց հետո ողողեք բերանն այնքան ժամանակ, մինչև ցավը կանցնի: Ատամի ցավին շատ լավ օգնում […]

Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացնում է, որ Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով: «Օրեր առաջ տրված հանձնարարականիս համաձայն՝ առողջապահության նախարարության աշխատակիցները համատեղ աշխատելով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացրել են հաշվարկներ և ներկայացրել են ինձ 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկ, ըստ որի ծառայությունում աշխատող 950 […]

Ասպիրինն օգտակար է քաղցկեղի դեմ պայքարում

Գիտնականները պարզել են, որ ասպիրինը կարող է օգնել քաղցկեղի որոշ տեսակների բուժման հարցում, հաղորդում է MedicalXpress-ը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղիների, կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղով տառապող շուրջ 120 հիվանդի կենսունակությունը, ջերմիջեցնողներն ընդունելուց հետո, 20-30 տոկոսով ավելացել է: Ինչ վերաբերում է կողմնակի արդյունքներին, քիչ թվով հիվանդների շրջանում աղեստամոքսային տրակտում լուրջ արնահոսություն է սկսվել: Սակայն նրանց […]

Խառնաշփոթ. գրիպի սեզոնին պատվաստանյութ չկա. Ժողովուրդ

ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին: Թերթը պարզել է, որ այսօր էլ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր դեռ չեն ստացել, մինչդեռ նախատեսված էր ստանալ հոկտեմբերի վերջին: Երեւանի թիվ 20 պոլիկլինիկայից մեզ փոխանցեցին, որ հնարավոր է` նոյեմբերի 12-ից հետո […]

Մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքի հանգամանքները

Քննչական կոմիտեն քննություն է տանում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքի հանգամանքները: Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունը ստացել է քաղաքացու՝ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը, որ օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ը անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժում է ստացել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել: Երեխայի ծնողների մոտ ՁԻԱՀ չի […]

«Քիչ էր մնում մտածեի Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ Սանասարյանը մեղադրի ինձ». Արսեն Թորոսյանը ժպտում է

«Բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած՝ կոռուպցիոն գործընթացների մեջ մտնելու մասին մեղադրանքներին: «Քիչ էր մնում մտածեի երեւի Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պրն. Սանասարյանը մեղադրի ինձ: Ծիծաղով […]

Հայ բժիշկները Սիրիայում բուժօգնություն են ցուցաբերել 6288 քաղաքացու

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երրորդ խմբի սակրավորները հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 1500 քմ տարածք։ Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս հայ մասնագետները 116000 քմ տարածք են մաքրել։ Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 688 մարդու։ Հայաստանցի բժիշկները սիրիացի մասնագետների հետ գործակցությամբ իրականացրել են հիվանդ զինվորականների և տեղի խաղաղ բնակչության հետազոտություններ ու բժշկական միջամտություններ։ Վիրաբուժական […]

Գինին ընդդեմ գիրության

Հոլանդացի գիտնականները պարզել են, որ գինին օգտակար է գեր տղամարդկանց համար: ABC NEWS հեռուստաալիքը հայտնում է, որ կարմիր գինին, թեև չի նիհարեցնում գեր տղամարդկանց, այնուամենայնիվ, նվազեցնում է շաքարի մակարդակը՝ արյան մեջ, կանոնավորում է ճնշումը և պակասեցնում ճարպակալության տոկոսը՝ լյարդի մեջ: Այս փորձին, որը տևել է 30 օր, մասնակցել են 11 կամավորներ: Փորձի ընթացքում գիտնականներն ամրագրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի