Օգտակար խորհուրդներ ատամի ցավի դեմ
Եթե ցավում է ատամը, ապա անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ այցելել, ապա պետք է փորձել մեղմել ցավը: 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերևների վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր, եռացրեք ևս 10 րոպե: Սառեցնելուց հետո ողողեք բերանն այնքան ժամանակ, մինչև ցավը կանցնի: Ատամի ցավին շատ լավ օգնում է նաև բրգաձև սոճու ձեթը: Բամբակի կտորին կաթեցնել 6-7 կաթիլ սոճու ձեթ և 10 րոպե թողնել ատամի վրա:
Սկզբից` ատամի մի մասին, հետո` մյուս: Չի կարելի չարաշահել, որովհետև հնարավոր է` այրեք լինդը: Պրոցեդուրան կրկնել 5-6 ժամ հետո, ատամի ցավի դեպքում:
Արդյունավետ միջոց է մեղրամոմը: Վերցնել ոլոռի չափ բնական մեղրամոմի մի կտոր ու դնել ցավող ատամի անցքում: Որպեսզի մեղրամոմը փափկի, կարելի է մի քիչ տաքացնել: Կարիեսի ժամանակ պրոֆիլակտիկ միջոց են 50 գրամ դաղձի խոտի, 25 գրամ սրոհունդի խոտի և 25 գրամ սովորական խնկածաղկի խոտի խառնուրդից պատրաստված թուրմով ողողումները: Այս խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողնել 2-3 րոպե թույլ կրակի վրա: 1-2 ժամ հետո քամել և կատարել ողողումներ: Այն նաև վերացնում է բերանի տհաճ հոտը:
Թարախակալած լնդերին ու ատամներին շատ է օգնում սովորական մեղրամոմ ծամելը:
Արյունահոսող լնդերին շատ լավ օգնում է կաղնու կեղևով պատրաստված թուրմը: Վերցնել 60 գ կաղնու կեղև և 40 գ լորու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 15-20 րոպե և ողողումներ անել արյունահոսող լնդերի դեպքում:
Սրոհունդի ձեթը ևս շատ օգտակար է բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ: Ձեթը պատրաստելու համար վերցնում ենք 1 բաժին սրոհունդի քրքրված ծաղիկներ, 2 բաժին դրա տերևներից ու լցնում այս ամենը 4 բաժին ձիթապտղի յուղի մեջ: Այս բոլորը թափանցիկ շշով 2 շաբաթ թողնել արևի տակ: 2 շաբաթ հետո քամել ստացված կարմրավուն ձեթը, տաքացնել մինչև 60 աստիճան ու թողնել, որ սառչի: Թաթախել բամբակն այս ձեթով ու օրվա մեջ 5-6 անգամ մաքրել հիվանդ մասերը: Արդյունքը շատ արագ կզգացվի: Ցանկալի է անել բժշկի ցուցումով:
Եզան լեզուն ատամնացավի ժամանակ օգտագործելը վաղուց փորձված միջոց է: Առավել օգտակար է, եթե դնեք այն ականջի մեջ, որի շրջակայքում գտնվում է ցավող ատամը: Խորհուրդ է տրվում այն պահել 35 րոպե, բայց օգնում է արդեն 20 րոպեից:
Խնձորը փրկություն է ատամների համար: Ամեն օր ուտելով գոնե մեկ խնձոր` մեկընդմիշտ կմոռանաք ատամնաշարի խնդիրների մասին: