18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր դեղամիջոց

Հոնկոնգի համալսարանի գիտնակաները կարողացել են բուժել կրծքագեղձի քաղցկեղի «չարտահայտված» փուլը: Փորձի արդյունքում գիտնականները կարողացել են հայտնաբերել և արգելափակել հատուկ ֆերմենտը, որը մասնակցում է հիվանդության ձևավորմանը և պատասխանատու է քիմիաթերապիայի դեմ քաղցկեղի պաշտպանունակության համար՝ գրում է Medicalxpress-ը: Խոստումնալից հակաքաղցկեղային դեղամիջոցների ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները որոշել են օգտագործել ռոդիումային միացություններ, որոնք արգելափակում են լիզինային կոնկրետ demethylase 5A (KDM5A)-ի […]

60 000 եվրո՝ Նիկոլ Փաշինյանի բուժման համար. հոգեբուժական կլինիկայի պատասխանը

«Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, լրագրողներ, Արդեն ստացել եմ Ֆրայբուրգի Համալսարանական Կլինիկայի (Universitäts Klinikum Freiburg) պատասխանն այն մասին, որ իրենց կլինիկայում հոգեկան առողջության խնդիրների կասկածով ուղեգրվող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի հետազոտման և անհրաժեշտության դեպքում բուժման արժեքը կկազմի 60.000 Եվրո։ – Հաշվի առնելով […]

Նոր հարկատեսակ կներմուծվի՝ առողջապահական

Հայաստանի իշխանությունները որոշել են նոր հարկատեսակ ներդնել՝ առողջապահության հարկ: Այն կգանձվի յուրաքանչյուր վարձու աշխատողից և կկազմի նրա ստացած եկամտի 6 տոկոսը։ «Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը արդեն տեղադրված է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։ Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին […]

Սոխի օգտակար հատկությունները

Սոխը լավացնում է արյան շրջանառությունը և կարգավորում է զարկերակային ճնշումը։ Իր մեջ պարունակվող ալլիինի հաշվին սոխը հակազդում է արյան մեջ թրոմբների գոյացմանը՝ կարգավորելով արյան մեջ խոլեստերինի մակարդակը և արյան զարկերակային ճնշումը։ Սրանով հանդերձ՝ սոխը կանխում է կորոնար անբավարարությունն ու ստենոկարդիան։ Իսկ ինչպես սոխից ալլիին ստանալ։ Շատ պարզ։ Պետք է մանր կտրտել 300 գր. սոխ, տրորել […]

Լիպոսակցիա, թե՞ դիետա /տեսանյութ/

Առաջին անգամ լիպոսակցիա իրականացվել է 1920-ական թվականներին, սակայն էսթետիկ վիրաբուժության այս ճյուղն առավել սրընթաց զարգացել է վերջին 10-15 տարիների ընթացքում: Ներկայում լիպոսակցիան աշխարհում ամենաշատ իրականացվող էսթետիկ միջամտությունն է: Վիրահատության նպատակն է հեռացնել մարմնի տարբեր հատվածներում` հիմնականում փորի, ազդրերի և հետույքի վրա կուտակված ավելորդ ճարպաշերտը: Լիպոսակցիան կարելի է իրականացնել 18 տարին լրացած բոլոր անձանց մոտ` ինչպես […]

Շոկ. Գյումրու տնակներից մայրերն իրենց երեխաներին վաճառում են թուրքերի՞ն /տեսանյութ/

Այսօր՝ նոյեմբերի 20-ին «Հենարան» մամուի ակումբում սկանդալային հայտարարություն է արել « Առողջ հանրւթյուն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը՝  հրավիրելով ԱԱԾ-ի ուշադրությունը:  «Գյումրու տնակներից մայրերն արցունքն աչքերին, ըստ լուրերի՝ իրենց երեխաներին վաճառում են թուրքերին»,-ասել է Մ. Խաչատրյանը:

Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում

Արդեն 1 ժամից ավելի է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում, տեղեկացնում է shamshyan.com–ը: Բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով […]

Ծխող կանանց մաշկի քաղցկեղով հիվանդանալու վտանգն ավելի մեծ է

Գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր ծխում են, ենթակա են մաշկի քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ վտանգի: Ծխող կանանց նման հիվանդությունն ավելի է սպառնում, քան տղամարդկանց: Այն կանայք, ովքեր ծխել են 20 կամ ավելի տարի, մաշկի քաղցկեղով հիվանդանալու կրկնակի վտանգի են ենթակա: Գիտնականների խումբն ուսումնասիրել է ծխելու և մաշկի քաղցկեղի կապը: 698 մասնակիցներին հարցրել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի