Վախը և ատելությունը դավաճանների որակներից է. Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վախը և ատելությունը դավաճանների որակներից է։ Վախը և ատելությունը շատ «ուժեղ զգացմունքներ» են։ Դրանք եսասիրության, նեղմտության, փոքրոգիության, ագրեսիվության, դաժանության, ապօրինության, նենգության, կեղծարարության, ստախոսության, բանսարկության «ծնողներն են»։ Վախը և ատելությունը «ստիպում են» ձերբակալել, սպառնալ, արկածախնդրությունների գնալ, նախահարձակ լինել, բանսարկությամբ վնասել, հեղինակազրկել և պախարակել։ […]





































