10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս օրհասական պահին մեզ պետք չեն օդ կրակվող քարոզչական փամփուշտներ, թե տեսեք-տեսեք ինչ դուխով ենք մենք․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Նիկոլ Փաշինյան, դիմում եմ Ձեզ հայ մոր իրավունքով, քանի որ հայրենիքի հավիտենության զոհասեղանին մեր երեխաներն են։ Երբ հայ զինվորները ու կամավորականները իրենց արյունն են հեղում հայրենի սահմանները պաշտպանելու համար, երբբռունցքվում է ողջ հայությունը, առավել քան երբեւէանհրաժեշտ է դառնում երկրի առաջնորդի հասուն, կշռադատված, սառը քայլը։ Ազգիս համար այս ճակատագրական պահին, դեն նետեք բոլոր վիրավորանքները, անձնական-քաղաքական […]

Ռազմական դրության պայմաններում սա հանցագործություն է

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հիմա պահը չէ՝ քննարկելու համար այն հարցը, թե ինչո՞ւ մեր ժողովրդին պառակտեցին պատերազմից առաջ և ինչո՞ւ ստացանք պատերազմ, երբ երկու տարուց ավելի ինտենսիվորեն մեզ պատրաստում էին խաղաղության՝ կասկածելի պայմաններում։ Կարևորն այն է, որ մենք այժմ գերհամախմբված ենք բանակի շուրջ և թշնամու դեմ։ Ժողովուրդը մեր բանակի հետ է, […]

Մինչ թշնամին սահմանի ինչ որ հատվածում դրոշը կախելու տեսանյութ է տալիս, մերոնք խփում ու հետ են վերցնում դա․ Տիգրան Աբրահամյան

Պատերազմն այս պահին դրվագ առ դրվագ պատմելը մի քիչ դժվար է, մի քիչ էլ ռազմական տեսանկյունից ոչ նպատակահարմար. Առայժմ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Իրադարձությունները բավականին արագ են փոփոխվում։ Օրինակ՝ մինչ ադրբեջանական լրատվամիջոցները սահմանի ինչ որ հատվածում իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք խփում ու հետ […]

Այս պայմաններում արդիական է դառնում Ռուսաստանի առաջնորդությամբ հակատեռորիստական ուժերի ակտիվացում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դեռեւս 2018-ի սեպտեմբերին նշել եմ.   Ադրբեջանի եւ Թուրքիայի նկրտումները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի անվտանգության համար:   Այդ երկու պետություններն իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար ։ Իսկ այսօր արդեն թուրք-ադրբեջանական միությունը վեր է ածվել ահաբեկիչների որջի։   […]

Թուրքիայի վռնդումը ԵԱՀԿ Մինսկի խմբից կլինի մեր դիվանագիտական հաղթանակը,իսկ Թուրքիայի դառնալը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մեր պարտությունը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.    «Կարճ եւ կոնկրետ.   Թուրքիայի վռնդումը ԵԱՀԿ Մինսկի խմբից կլինի մեր դիվանագիտական հաղթանակը,իսկ Թուրքիայի դառնալը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մեր պարտությունը։   Պանթուրքիզմի «Կարթագենը» պետք է կործանվի»։

Բոլորն այս պահին ուզում են առաջնագիծ շտապել, հաղթանակի բերկրանքը միասին վայելելու համար․ Վահրամ Պողոսյան

Ինչին և սպասում էինք. Բոլորն այս պահին ուզում են առաջնագիծ շտապել, հաղթանակի բերկրանքը միասին վայելելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Բայց դրա կարիքն ընդհանրապես չկա։ Տղերքի երազանքն ավելի ուշ կկատարվի։ Հազար փա ՛ ռք, հերոսական մեր ժողովրդին։ Այ այսպես ենք հաղթում»,նշել է նա։  

Մահ իմացեալ․ Ոստիկանության Լոռու մարզային վարչության նահատակները

ՀՀ ոստիկանության Բազումի բաժին  Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ՄԱՀ ԻՄԱՑԻԱԼ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է Հավերժ փառք մարտի դաշտում ընկած մեր գործընկերներին։ Ոստիկանության մայոր Սարգիս Նավասարդյան, ոստիկանության ավագ սերժանտ Մհեր Հարությունյան։ ՀԱՆԳՉԵՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ։  

Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է․ Վահրամ Պողոսյան

Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Փա ՛ռք Հայոց Բանակին»,-հավելել է նա։ Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է։ Փա ՛ռք Հայոց Բանակին։  

Ադրբեջանցիները ֆեյքերով կապվում են

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է․ «Հիմա մի շատ կարևոր բան ձայնային հաղորդագրությունների եւ մեսենջերներով զանգերի մասին։ Դուք շատ հավանական ա մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։ Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ քյարթ հայերենով խոսել։ Բայց, ինչ են անում։ Ֆեյքերով կապվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում են գրավոր տեքստ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի