Նիկոլը սկսեց Սյունիքի հանձնումը․ Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Նիկոլը սկսեց Սյունիքի հանձնումը Վաղը Կապանի եւ 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունից հրահանգ է եղել Կապանի պաշտպանական դիրքերը Ադրբեջանին հանձնելու մասին։ Ահա այսպես։ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հաստատել է, որ վաղը մինչեւ ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։
Վաղվանից Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի եւ հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Ըստ համայնքապետի՝ դրանք են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը եւ Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։ Ընդ որում՝ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։ Կապանի արժանապատիվ քաղաքապետն ու թասիբով սյունեցիները մինչեւ վերջ պայքարեցին հայրենիքի յուրաքանչյուր մետրի համար, որը վաղը 17.00-ին կզիջեն Նիկոլի հրահանգով։
Ես ատում եմ քեզ Նիկոլ, որ սպանեցիր մեր պետությունը։ Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը։
Հ.Գ. Կապանի ու Գորիսի թասիբով քաղաքապետեր՝ ապրեք»։