05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ու էսքանից հետո էլի հայտնվում են մարդիկ, որ կոչ են անում կամավորներով հավաքվել, գնալ, ինչոր գյուղեր պաշտպանել: Ավելին, իմ շրջապատից հայտնվում են մարդիկ, որ այդ ամենը տարածում են: Ես չեմ հասկանում` դուք վիզ եք դրել գերիների քանակը եռապատկե՞լ: Ուզում եմ հասկանալ` ո՞նց կարա սթափ մարդը էսքանից հետո չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոտքում, Կապանում կամ Շուռնուխում: Ուզու՞մ եք Շուռնուխը պահել, էդ նույն կամավորներով գնացեք Երևանի Դեմիրճյան փողոց:

Ես ունեմ բարոյական իրավունք սենց խորհուրդներ տալու: Ես 2,5 տարի կոկորդս ճղում էի: Իմ, իմ ընտանիքի, իմ ընկերների հոգեկան և ֆիզիկական առողջության հաշվին բոյ եմ տվել սկզբից Երևանում, հետո Արցախում: Ինքս եմ փորձել ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ: Փորձել եմ ու տապալվել եմ:

Բայց փորձել եմ: Դրա մասին են վկայում իմ վրա հարուցված բազմաթիվ քրեական գործերը, այն փաստը, օրինակ, որ էս պահին մեքենա հեռախոս ու համակարգիչ չունեմ, ոչ ես, ոչ ընտանիքիս անդամները:

Ասեմ ավելին, իմ բոլոր փորձերն անհաջող էին, քանի որ լիքը մարդ կար, որ էդ արանքում էլի տենց հիմար «ապաքաղաքական» կոչեր էին անում… որտև դե նրանք «քաղաքականությամբ չեն զբաղվում»: Տո հենց Սյունիքում եմ մի տարի առաջ փորձել մարդկանց բացատրել, որ Արցախը տալու են հետո Սյունիքը: Վրես գժի պես էիք նայում, թե բա՝ «հենց տենց բան փորձի, կսրբենք, կտանենք»: Է բա սրբեք, ու՞մ եք սպասում:

Կամ լավ որոշել, որոշել եք, խի՞ եք հենց Շուռնուխը պահում, տենց ա, տենց ա Տրապիզոնը վերցրեք պահեք: Համ էլ ծով կունենանք: Լուրջ հարց եմ տալիս»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ