14 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ազատամարտը մեր համազգային հպարտությունն է. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Наше дело правое, враг будет разбит, победа будет за нами! Արցախյան ազատամարտը մեր համազգային հպարտությունն է, մեր ոգին, մեր միասնականությունը, մեր ապագան, մեր ոգեկոչումը և վերջ: Հայոց ազգային գաղափարախոսությունը մեր ժողովրդի ինքնապահպանման բնազդն է՝ հիմնավորված աշխարհաքաղաքական, պատմական և այլ գործոններով: Ազգային գաղափարախոսության համակարգը հիմնված է ազգի, հայրենիքի, պետականության, […]

Հայ զինվորի, հայ հրամանատարի եւ հայոց բանակի դեմ խաղ չի եղել ու չի լինելու. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը կրկին պատերազմ ա պարտադրել, ինչպես ապրիլյանի ժամանակ պարտադրեց: Եվ կրկին ստանում է հակահարվածը… հզոր է ստանալու: Հայ զինվորի, հայ հրամանատարի եւ հայոց բանակի դեմ խաղ չի եղել ու չի լինելու… Տղերք ջան, ձեր ցավը տանեմ…»:

Հանրապետականը շարունակում է իր միջազգային գործընկերներին օպերատիվ և լիարժեք կերպով տրամադրել ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ Հանրապետականը շարունակում է իր միջազգային գործընկերներին օպերատիվ և լիարժեք կերպով տրամադրել ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Միջազգային հանրության գնահատականները այս փուլում պետք է դատապարտեն Ադրբեջանի ղեկավարության հանցավոր գործողությունները, նպաստեն Ադրբեջանի արկածախնդրության դադարեցմանը, տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կայունության վերահաստատմանը»:

Ազերիներն իրենց ստոր ու վախկոտ ձեռագիրը կրկին ցուցադրեցին ՝ զենք բարձրացնելով մեր խաղաղասեր ժողովրդի վրա․ Սուրիկ Խաչատրյան

Սիրելի՛ սյունեցիներ, իմ հա՛յ ժողովուրդ ազերիներն իրենց ստոր ու վախկոտ ձեռագիրը կրկին ցուցադրեցին ՝ զենք բարձրացնելով մեր խաղաղասեր ժողովրդի վրա։ Ես միշտ ասել եմ․ մեր պատերազմն ավարտված չէ, քանի կա այդ ազգը երկրի երեսին։ Դեռ 90-ականներին ոտքի կանգնեցիք ազգովի ու հաղթեցինք։ Հաղթեցինք նաև քառօրյա պատերազմում։ Հիմա էլ ենք հաղթելու։ Այդ հաղթանակը վաստակելու համար պիտի համախմբվենք, […]

Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, հիմա գնում եմ Գլխավոր Զինկոմիսարիատ. Յուրի Խաչատուրով

«Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, ինչ կարողացա՝  այնտեղ ասացի, հիմա գնում եմ Գլխավոր Զինկոմիսարիատ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Յուրի Խաչատուրովը վստահեցրեց. «Ամեն ինչ լավ կլինի, ես կարծում եմ՝ կլինի դժվար, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ լավ կլինի, լավ եղեք»:

Իմ լավագույն դեղամիջոցը հայրենիքի համար պատերազմելն է. սպասում եմ ցուցակագրման. գեներալ Սեյրան Սարոյան

Գեներալ Սեյրան Սարոյան ուղերձով է հանդես եկել. «Այսօր` վաղ առավոտյան, հերթական անգամ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով: Ինչպես նախորդ պատերազմներում, այնպես էլ հիմա, նենգաբարո ոսոխին իր տեղը ցույց տալու հարցում իմ պատրաստակամությունն եմ հայտնում: Իմ լավագույն դեղամիջոցը հայրենիքի համար պատերազմելն է և այս պահին էլ ուշի ուշով սպասում եմ ցուցակագրման` […]

Մենք պատմության ընթացքում մշտապես հպարտորեն պաշտպանվող ժողովուրդ ենք։ Կանենք դա նաեւ հիմա։ Ես դա գիտեմ»․ Լևոն Արոնյան

«Երբ ես փոքր էի, պապիկս պատմում էր, որ ընտանիքս սերում է Ղարաբաղից։ Իմ առաջին մեծ մրցաշարը ես հաղթեցի Ստեփանակերտ հիանալի քաղաքում։ Մենք պատմության ընթացքում մշտապես հպարտորեն պաշտպանվող ժողովուրդ ենք։ Կանենք դա նաեւ հիմա։ Ես դա գիտեմ»,- գրել է Լեւոն Արոնյանը

Սա ապրիլյան պատերազմը չէ. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել: Առնվազն մեկ ամիս Ադրբեջանը բացահայտ խոսել է պատերազմի մասին, ցույց է տվել իր ագրեսիվ նպատակները, ոչինչ չի թաքցրել: Հիմա մենք պատերազմի մեջ ենք ու պիտի գործենք պատերազմական կանոններով, այն է` պետք է բոլորը` թիկունքում համակարգչի դիմաց լուրեր կարդացողից […]

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով խոսնակ Միքայել Գալերը իր թվիտերյան էջում գրում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի