Դավաճանը ինքնակամ հրաժարական չի տալու. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դավաճանը ինքնակամ հրաժարական չի տալու, չի տալու, ոչ թե պետք է հրաժարականը պահանջել, այլ՝ ՊԱՐՏԱԴՐԵԼ…
Դրա վրա պետք է մի քանի մահացու հոդվածներով քրգործերը հարուցել, մտնել սենյակ եւ ձեռնաշղթաներով դուրս հասնել…Եվ դա պետք է անել արագ, սա Կապանի դռները եւս բացել է թուրքի առաջ, Սյունիք, Վայոց ձորի դռներն է բացել, Գեղարքունիքը եւ Սեւանը եւս նա փռել է թուրքի առաջ, գնացեք Վարդենիս եւ տեսեք, թե թուրքերը ոնց են հանգիստ նստած հաց ուտում…Իսկ Երեւան հասնելը զուտ տեխնիկայի հարց է…Դավաճանը ինքնախոստովանական ցուցմունք տալով ման է գալիս, բայց, բռնողը չկա…Գժվեցի արդեն…
Ասում է, հա պատասխանատու է, բայց մեղավոր չէ․․․
Գժվելու ցինիզմ, լկտի ցինիզմ…Պադոշ․․․
Սահմանադրական ճանապարհով եկա՞վ, որ ուզում եք նույն ճանապարհով հեռացնել…
Սրան պետք է պատին դեմ տալ, ՊԱՐՏԱԴՐԵԼ հրաժարականը, գործերը կարել, հագցնել վրան ու քշել բանտախուց․․․ Ելքը սա է, եթե չեք ուզում գաղթական դառնալ, նորից, հարյուր տարի անց․․․»: