27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Չգնալ որևէ միակողմանի զիջման. Գևորգ Դանիելյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե հայ մարդուն պատմությունը ոչինչ էլ սովորեցրած չլիներ (թեպետ՝ բազմիցս է դասեր տվել ու տալիս), միևնույն է՝ կան աքսիոմատիկ ճշմարտություններ, որոնցից շեղվելը միայն կործանարար հետևանքների է հասցնում: Եթե հակառակորդը զբաղված է միայն ագրեսիաներ իրագործելով, հընթացս անվերջ ու չհստակեցված ախորժակով ուղեկցվող սպառնալիքներով, այդ թվում՝ պատմական հանրահայտ […]

Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանն ու դրանում հնչած ձևակերպմանը․ «Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը։ Շառլ Միշելին ասեք, որ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներում, թե՛ Հայաստան-ԵՄ համաձայնագրում, որը վավերացված է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, կիրառված է Լեռնային Ղարաբաղ /Nagorno-Karabakh/ […]

«Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիների` սահմանագծի անցման 2 դեպք է գրանցվել, որի հետևանքով 1 քաղաքացիական անձ սպանվել է, 2 զինծառայող` առևանգվել: Հիշեցնեմ, որ առաջին դեպքը Նախիջևանի ուղղությամբ 2 անդրբեջանցի զինծառայողների ներթափանցումն էր ՀՀ խորք և Կապան համայնքում խաղաղ բնակչի սպանությունը, իսկ երկրորդը` օրեր առաջ, Սրաշեն-Շիկահող հատվածում […]

«Կամ Սպարապետի հետ ես ու պայքարում ես Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու համար, կամ դառնում ես Նիկոլի սպասավորը՝ արդարացնելով նրան». Շարմազանովը՝ Արամ Սարգսյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․«Երբ Նիկոլի Արցախն Ադրբեջանի կազմում հանցավոր հայտարարությունը փորձում են արդարացնել ՔՊ-ն ու նրա հաճախորդները՝ սպասելի է։ Բայց տարօրինակ է, երբ այդ հանցավոր ու հակազգային հայտարարությունը չի դատապարտում Սպարապետի եղբայր,ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Արամ Զավենի Սարգսյան… Սպարապետ Վազգենն Արցախի հայկական լինելու, Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու համար է պայքարել, […]

Խոսքս ուղղում եմ մի շարք մտավորականների. հարգելի մտավորականներ, որ հիմա լռո՞ւմ եք, բա 5-10 տարի հետո ի՞նչի մասին եք խոսելու․ Արթուր Թովմասյան

Արթւր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խոսքս ուղղում եմ մի շարք մտավորականների. հարգելի մտավորականներ, որ հիմա լռո՞ւմ եք, բա 5-10 տարի հետո ի՞նչի մասին եք խոսելու, հը՞ պարոնայք, արժանապատիվ ապրելո՞ւ, թե՞ էլի հանցավոր կերպով լռելու եք ու ծառայեք օտարին: Պարոնայք, հիշեք մեր պատմությունը, որ միշտ մտավորականներն են ձևավորել հանրային կարծիք, և այս օրհասական պահին […]

Գնում է պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն. այս վիճակի հեղինակը դարձել է ազգային չարիք. Րաֆֆի Հովհաննիսյան

105 տարի առաջ այս օրը Սարդարապատում և քույր ճակատներում վճռվեց մեր ճակատագիրը, և մեր ժողովուրդը Մեծ եղեռնից 3 տարի հետո միասնական կարողացավ թշնամուն կանգնեցնել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: «5 տարի առաջ մեր ժողովուրդն ունեցավ արժանի վերելք, որը պատասխան էր նախորդ տարիների սխալներին: Ցավոք, այդ պայքարը, որը պատկանում էր ժողովրդին, սեփկանաշնորհվեց, […]

«Ենթադրում եմ այնքան վատ թուղթ է, որ Նիկոլը ռիսկ չի անում այդ թուղթն ԱԺ տանել»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Կոմերսանտը» գրել է, որ երեկ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ները եռակողմ հայտարարության տեքստ էին համաձայնեցնում, որը պետք է այսօր ստորագրեն Նիկոլը, Ալիևն ու Պուտինը։ Քանի որ էլի «եռակողմ հայտարարություն» է, այլ ոչ թե պայմանագիր, համաձայնագիր կամ նման մի բան, ենթադրում եմ այնքան վատ թուղթ է, որ […]

«Սերժին մերժելը Արցախը ծախելու գեոպոլիտիկ դոմինոյի առաջին քայլն էր». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինսկի խումբը որպես Նիկոլի ստերի բացահայտման գործիք. Նիկոլն իր վերջին դավաճանական հայտարարությունների մեջ բնականաբար փորձում էր բերել ինչ-որ «հիմնավորումներ» և ստեղծել «գաղափարական» հիմքեր: Այդ հիմքերից մեկը, ըստ այդ ստախոս կապիտուլյանտի հետևյալն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի հարցից նա հրաժարվել է ՝ ելնելով գեոպոլիտիկ փոփոխություններից, ակնարկելով ռուս-ուկրաինական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված