Հայաստանի ներկա իշխանությունը մեր երկաթյա շերեփը վերածեց թղթե շերեփի
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական դպրոց բացելու համար լոկ տարածքը բավարար է։ Քաղաքական դպրոց հիմնելու, հեղինակություն ստանալու, անուն ունենալու կամ հիշվող հեղինակային անուն ունենալու, զարգացնելու ու գիտելիք տալու համար պետք է ունենալ գաղափարախոսություն, նպատակ, հայրենասիրություն և կամք։ Դա ամեն մեկի բան չի։ Հ.Գ. Թե բա ՔՊ-ն քաղդպրոցա բացում…»։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը հանձնելուց, Հայաստանի սուվերեն տարածքից հսկայական տարածքներ զիջելուց, հազարավորներին կյանքից ու հայրենիքից զրկելուց հետո, խաղաղության խաչմերուկում՝ ՔՊ-ն հասել է այդ ամենը դասավանդելու շեմին։ Երբեք չունենալով սեփական միտքը, այս անգամ գողացել և որոշել են ստեղծել Քաղաքական դպրոց։ Իշխանազավթման ամենասկզբից ոչ մի ոլորտում չունենալով մասնագետներ, ՔՊ-ները կործանեցին […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Երբ «թագավորդ մերկ է ու մանուկ» … Ալիեւը հերթական անգամ ծուղակը գցեց Փաշինյանին ու ստացավ առավելագույնը։ Դեռեւս 2020-ի դեկտեմբերին նա «կիրթ ու կառուցողական» ձեւով համոզեց Նիկոլին խախտել նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու հեռացնել հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից դեպի Սյունիքի մատույցներ։ Այնուհետեւ Փաշինյանն իր կամքով հանձնեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի: Առանց որևէ լուրջ անվտանգության երաշխիքի թեմայի նույնիսկ քննարկումն է վտանգավոր, քանի որ դա ավելի շատ նմանվում է նոր Ցեղասպանության դրդելուն: Արցախյան շարժման մեկնարկին, ինքնորոշման իրավունքը որպես նպատակ հռչակվեց առաջին հերթին այն պատճառով, որ մարդիկ հստակ […]
Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը գրել է․ «Ցավոք սրտի, մեր վատատեսական կանխատեսումներն իրականանում են․ Երեւանի ավագանին ներկա կոնֆիգուրացիայով չի կարողանում արդյունավետ աշխատել։ Սիրելի երեւանցիներ, հիշում եք, որ ընտրություններից հետո առաջարկում էինք նոր ընտրության գնալ՝ Երեւանում նորմալ կառավարում ապահովելու նպատակով։ ՔՊ-ականներն ու իրենց արբանյակները, ինչպես նաեւ որոշ ընդիմադիրներ հրաժարվեցին այս ճանապարհից։ Հիմա տեսնում ենք, […]
Երևանի ավագանու ընտրություններից հետո, այսօր առաջին անգամ ընդդիմությանը հաջողվեց ապացուցել ՔՊին, որ մի կերպ քաղաքապետի աթոռին սեփական թեկնածուին նստեցնելը դեռ չի նշանակում իշխանություն ունենալ, կարծում է Երեւանի ավագանու անդամ Իզաբել Աբգարյանը։ Այսօրվա ավագանու նիստին ՔՊն` իր կոալիցիոն գործընկերոջ հետ հանդերձ չէր կարողանում իր օրակարգը առաջ տանել, այլ` ստիպված էր շարժվել ընդդիմության օրակարգով։ Հենց այդ փաստն […]
«Տրամադրությունը շատ նորմալ է, իրականում, այս տոտալ անօրինական վիճակից մի քիչ զզված է, որովհետև ՀՀ քաղաքացի է, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպա է, ինքը միշտ մտածել է, որ Հայաստանում ինչ իրավիճակ էլ լինի, օրենքը գործելու է։ Փաստորեն, իր դեպքում ստացվում է, որ չի գործում», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նա նշեց, որ […]
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ։ Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է․ «ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության կորստի։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հանդեպ […]
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի քաղաքապետարանը պատրաստում է 2024 թվականի բյուջեն։ Ընդհանուր ծախսերը, այդ թվում նաև կարևորագույն ենթակառուցվածքների ծախսերը կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդը աճում է՝ 534 միլիոն դրամով։ Կառավարման մարմնի ծախսերի շարունակական աճը ինքնին վատ երևույթ է, բայց կարծես թե միտում կա վերականգնելու նաև պարգևավճարների «ավանդույթը», […]
























