13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Դժվար թե Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը նույնիսկ իր վատագույն երազում տեսներ, որ իր 55-ամյակը ադրբեջանական բանտում է դիմավորելու․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դժվար թե Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը նույնիսկ իր վատագույն երազում տեսներ, որ իր 55-ամյակը ադրբեջանական բանտում է դիմավորելու:

Բայց փաշինյանական իրականությունում նույնիսկ ամենաանհավանական ողբերգական սցենարներն են իրականանում:
Պատկերացնում եմ, թե ինչ ապրումների մեջ են Իշխանյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների ընտանիքներն ու հարազատները:

Պայքարի բոլոր փուլերում, ամենատարբեր կարգավիճակներում, Դավիթ Իշխանյանին մարդիկ առաջին հերթին ընդունել են որպես ազնիվ և արդար հայի, ով նույնիսկ ամենաբարդ քաղաքական իրավիճակներում հանդես է եկել իր ընկալելի դիրքորոշումներով և վարքագծով:

Ծնունդդ շնորհավոր ընկեր Իշխանյան!

Համբերություն և ամուր կամք Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին և նրանց ընտանիքներին»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ