12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

«Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տգիրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է:

Ադրբեջանը դրա տակ հասկանում է, որ Հայաստանում կան ուժեր, մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող համակերպվել ստեղծված իրողությունների հետ (Հայաստանի ու Արցախի օկուպացիա) և դրա տակ սպառնալիք է տեսնում:
ՀՀ իշխանությունը դրա տակ հասկանում է իշխանությունից զրկվելու հանգամանք, որովհետև եթե մեր հետ տեղի ունեցածը խորապես գիտակցվի հասարակության լայն շերտերի շրջանում, իսկ դա «ռևանշը» առաջին պլան է բերելու, անշուշտ աթոռազրկում է ենթադրելու:

Ադրբեջանի նկատմամբ ռևանշը` առաջին հերթին նշանակում է ՀՀ իշխանության վերին էշելոնում գտնվող ու Ադրբեջանի հետ գաղափարակից դեմքերի անհապաղ հեռացում, որովհետև Ադրբեջանի հետ «հաշիվ մաքրելը» միայն դրանից հետո կարող է լինել:

Երրորդ խումբ անձինք, ուժերը գիտակցում են, որ ռևանշի զգացումը կամ անհրաժեշտությունն առաջին հերթին ինքնապաշտպանական և գաղափարական հենք ունի:

Այդ համատեքստում թեմային նախօրեին նաև նախագահ Սերժ Սարգսյանն է անդրադարձել` հավելելով, որ նման ձգտումը ոչ միայն նորմալ է, այլ ստեղծված իրավիճակում` բնական ձգտում:
«Բաքվի կարելի է ամեն ինչ, մեզ ոչինչ չի՞ կարելի, բա ո՞ւմ է պետք ապրելը,- նշել է նախագահ Սարգսյանը` ակնարկելով, որ ժողովրդին արժանապատիվ կյանքի հուն վերադարձի գաղափարն, ըստ էության, անցնում է նաև ռևանշի գաղափարի ներքո»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ